Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ՝ Լոռու մի քանի համայնքներում ճանապարհաշինության գործընթացներում

Լոռու մարզի թվով 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են միեւնույն սխեմայով կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ:

2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաեւ «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ։

Մարզի դատախզությունից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու հանձնարարությամբ:

Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Տարոնի, Թումանյանի, Ստեփանավանի բաժիններում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ 2019թ. հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին Վանաձորի, Ախթալայի, Օձունի եւ Ստեփանավանի համայնքապետարանները առանձին 3 առեւտրային ընկերությունների հետ կնքել են համայնքապետարանների կարիքների համար պետական գնման պայմանագրեր:

Մասնավորապես՝ կապալառու ընկերությունները պարտավորվել են Վանաձոր համայնքի դեպքում ընդհանուր շուրջ 210մլն ՀՀ դրամ գումարով, Օձուն համայնքի դեպքում՝ շուրջ 65մլն դրամ գումարով, Ախթալա համայնքի դեպքում՝ ընդհանուր 49․500․000 գումարով եւ Ստեփանավան խոշորացված համայնքի դեպքում՝ ընդհանուր 35մլն դրամ գումարով պայմանագրերով նախատեսված ծավալներով, ձեւով եւ ժամկետներում կատարել համայնքների փողոցների հիմնական կամ մասնակի նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ:

Հետագայում, սակայն, կապալառու կազմակերպությունների իրավասու անձինք, փաստացի միեւնույն սխեման կիրառելով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նպատակ ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել, հիշյալ աշխատանքների կատարման ընթացքում օգտագործել են անորակ նյութեր, ապա նախնական համաձայնության գալով շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ եւ սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առեւտրային 2 կազմակերպությունների ծառայողների հետ, ձեռք են բերել ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Դրանցում ներառվել են ասֆալտբետոնե խառնուրդը ՀՀ-ում գործող ստանդարտներին բավարարելու, այսինքն ասֆալտբետոնե նմուշների հաստությունը, հանուկի քաշը, միջին խտությունը եւ խտացված գործակիցները նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Ապա նրանք կազմել են կատարողական ակտեր եւ ասֆալտբետոն խառնուրդի լաբորատոր փորձարկման եւ արդեն տեղադրված ծածկույթների հանույթի լաբորատոր փորձարկման բովանդակությամբ կեղծ ակտերի հետ միասին ներկայացրել են համայնքապետարաններ:

Արդյունքում, Վանաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց մոլորության մեջ գցելով, առանձին փողոցների մասով փաստացի չկատարված եւ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 30մլն դրամ գումար, որով խարդախությամբ համայնքին պատճառվել է նույնքան վնաս:

Իսկ մյուս երեք համայնքների դեպքում առերեւույթ հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նույն ճանապարհների մակերեւույթներից վերցված կրկնակի նմուշառումների փորձարկման արդյունքում հայտնաբերվել է աշխատանքների անորակ կատարման եւ ՀՀ-ում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու փաստը: Այդ պատճառով աշխատանքները գնահատվել են անբավարար, իսկ համայնքները կապալառու ընկերություններին չեն վճարել պայմանագրով նախատեսված գումարների մի մասը:

Նշված առերեւույթ չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ, 2-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Բացի այդ, մարզի դատախազության անմիջական հսկողության ներքո համանման փաստական հանգամանքներով մեկ քրեական գործ հարուցվել է նաեւ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում, որը նույնպես նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում