Անցած շաբաթ օրը Իսրայելում տեղի է ունեցել «Լոտո» վիճակախաղի հերթական խաղարկությունը: NEWSru.com կայքի փոխանցմամբ, գրանցվել է արտառոց դեպք, երբ նախորդ ամսվա վեց թվերը դուրս են եկել նաև հոկտեմբեր ամսվա խաղարկության ժամանակ` 13, 14, 26, 32, 33, 36: Մասնագետների հաշվարկով դրա հավանականությունը հավասար է 0,00000000000025, ինչը երբևէ չի հանդիպել: Ընդ որում, հաղթողների թիվը բավական շատ է եղել: Մասնակիցների մի մասը չի կասկածել, որ հնարավոր է նույն թվերը դուրս գան: Սակայն լրացուցիչ թիվ նշել են 92 ճիշտ գուշակողներեից երկուսը, որոնք էլ ստացել են չորսմիլիոնական շեկել: