Tuesday, 16 04 2024
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են

Հրաժարականների, ընտրությունների չեղարկման պահանջ՝ Արցախում. հետընտրական կրքերը չեն հանդարտվում

Արցախի հեղափոխական կուսակցությունը երեկ հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները: «Մեր պահանջները իշխանությանը. ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում հետընտրական զարգացումները զգալիորեն կապված են համավարակի տարածման հեռանկարով. «Եթե Արցախում հնարավոր լինի դանդաղեցնել համավարակի տարածումը կամ չհայտարարել համավարակի փաստացի տարածման և առաջին դեպքերի վերաբերյալ, ապա երկրորդ փուլն այնուամենայնիվ կայանալու է մատնանշված ժամկետում։ Հաշվի առնելով նաև ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարությունը՝ երկրորդ փուլը բոյկոտելու վերաբերյալ, ելնելով, իր ձևակերպմամբ, համաճարակի տարածման վտանգից, մենք կարող ենք հարյուր տոկոսով կանխատեսել գլխավոր օլիգարխ Արայիկ Հարությունյանի «ընտրական հաջողությունը»»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ քանի դեռ Արցախում չի հայտարարվել արտակարգ դրություն, և չեն հաստատվել համավարակի տարածման դեպքերը, իշխանություններն անհրաժեշտ իրավական հիմք չեն ունենա արգելելու ընտրությունները. «Եվ բողոքի ակցիաները, ինչպես որ եղել են երեկ, կարող են նույն կերպ շարունակվել նաև հետագայում՝ մինչև ընտրությունների երկրորդ փուլի կայացումը»։

Այս բողոքի միջոցառումների հիմնական դերակատարը, Քանանյանի փոխանցմամբ, Արթուր Օսիպյանն է՝ Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդը. «Նա միշտ աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, արմատական հակառակորդն է եղել Արցախի քրեական օլիգարխիայի, ունի համակիրներ, որոնք նախաձեռնել են ողջ նախընտրական պայքարի ժամանակ բողոքները Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում։ Երեկ Ստեփանակերտի համար աննախադեպ քայլերթ է եղել, Արթուր Օսիպյանի նախաձեռնած բողոքի ակցիային միացել են այլ ընդդիմադիր, այդ թվում՝ տարբեր թեկնածուների և հատկապես Մասիս Մայիլյանին աջակցած թիմի մաս կազմած այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք բացի քայլերթին մասնակցելուց, նաև ելույթներ են ունեցել։ Առհասարակ՝ այդ բողոքի գործողությունները բավական ներկայացուցչական են, կարող եք տեսնել քրեական օլիգարխիայի վերարտադրման դեմ հանդես եկած համարյա բոլոր ուժերի առավել ակտիվ ներկայացուցիչներին։ Ես նույնպես՝ որպես քրեական օլիգարխիայի արմատական հակառակորդ, Ստեփանակերտում գտնվելով, իմ բարոյական ու քաղաքացիական պարտքն եմ համարել ներկա գտնվել»։

Մեր այն դիտարկմանը, թե տարօրինակ է, երբ մի կողմից՝ կոչ է արվում համավարակի պատճառով բոյկոտել ընտրությունները, մյուս կողմից՝ բազմամարդ հավաքներ են կազմակերպվում, Ալեքսանդր Քանանյանն արձագանքեց. «Ամեն դեպքում՝ համավարակի տարածման հնարավորությունների ընդլայնման ողջ պատասխանատվությունը բացառապես Արցախի ներկայիս իշխանության՝ Բակո Սահակյանի, նրա ուժային շրջապատի, վերարտադրվող գլխավոր օլիգարխ Արայիկ Հարությունյանի վրա է։ Առաջին փուլին ընդառաջ՝ թեկնածուների զգալի մասը ընտրությունները հետաձգելու կոչով է հանդես եկել, այդ կոչին միացել են ՀՀ այլ հատվածների մտավորականներ, մի շարք գործիչներ, բայց պաշտոնական Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առաջնորդվելով այլ՝ պետության և քաղաքացիների անվտանգության հետ որևէ կերպ չառնչվող մարտավարական, Արցախի քրեական օլիգարխի կենսական շահերից բխող հաշվարկներով, թույլատրել է այդ խայտառակությունը, փաստացի կատարել շատ ծանր հանցագործություն։ Եվ սա ոչ միայն համավարակի տարածման տեսանկյունից, պաշտոնական Երևանը բացարձակապես ոչինչ չի արել Արցախում նվազագույն նախադրյալներ ստեղծելու՝ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Արցախի քրեական օլիգարխիայի այս ոտնձգությունը, միևնույն է, ձախողվելու է ու տապալվելու է մոտակա բավական կարճ ժամանակահատվածում։ Այդ ամենի համար Փաշինյանը նույնպես առերեսվելու է շատ լուրջ քաղաքական հետևանքների հետ։ Գիտակից, պետականամետ, միացումական արցախաբնակ ՀՀ քաղաքացիները չեն կարող հանդուրժել այսպիսի կեցվածք, ու, բնականաբար, Ն. Փաշինյանն անձամբ կրելու է լրջագույն քաղաքական պատասխանատվություն, դա նրան չի ներվելու»։

Զրուցեցինք նաև երեկվա ցույցի կազմակերպիչ, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ։ Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները. «Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի հրաժարականները և չեղարկել ընտրությունների առաջին փուլը»։

Դիտարկմանը, թե ի՞նչ իմաստ ունի պահանջել Բակո Սահակյանի հրաժարականը, երբ վերջինս այսպես թե այնպես հեռանում է, Օսիպյանը պատասխանեց. «Ինչքան Բակո Սահակյանն այնտեղ նստած է, ընտրությունները արդար չեն կարող լինել։ Մենք ասում էինք նաև նախկինում՝ քանի նա նախագահ է, ընտրություններն արդար լինել չեն կարող, ու վարչական ռեսուրսն օգտագործվելու է հօգուտ Արայիկ Հարությունյանի։ Ընտրությունների ժամանակ բոլորը դրանում համոզվեցին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում