Կարծում եմ՝ ընտրություն առողջության և հիվանդության միջև չի կարող լինել. դու պետք է ընտրես առողջությունն առաջին հերթին, մնացածն ածանցյալ է առողջությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:
«Եթե պետությունը զարգացած է, բայց ունի հիվանդ բնակչություն, ում է պետք այդպիսի պետությունը: Բնականաբար, ես կարծում եմ, որ երբ հնարավոր կլինի հաղթահարել այս համաճարակը, հենց առաջին օրից աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում նաև մենք, ձեռնամուխ կլինենք դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործընթացին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ քանի դեռ համաճարակի վտանգը կա, պետք է արտակարգ դրությունը երկարաձգվի, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահին որևէ գուշակություն անելը տեղին չէ, պետք է հետևել զարգացումներին և ըստ իրավիճակի կորոշենք, թե ինչ ենք անում»: