Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

Նիդեռլանդների հայկական համայնքը, որը բավականին գործունյա է և օրինապահ, հետևում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկրի Առողջապահության նախարարության բոլոր հրահանգներին և փորձում է հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասում:

Այս մասին ասաց Նիդեռլանդներում գործող խոշոր զբոսաշրջային գործակալության ղեկավար Էրիկ Աղաբեկյանը:

«Հոլանդիայում մենք մեծ խնդիրներ ունենք առողջապահության համակագում, որտեղ փոքր-ինչ խուճապ կա՝ կապված ինտենսիվ թերապիայի քանակի հետ: Իսկ սահմանափակումները պահպանվելու են մինչև ապրիլի 28-ը, ուստի բոլոր քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին: Երկրի հայ բնակիչները բացառություն չեն: Մենք այս պահին մեծ առաջընթացի մասին խոսել չենք կարող, որովհետև փոփոխությունները դեպի լավն այնքան էլ մեծ չեն: Բոլորս հույս ունենք, որ շատ շուտով դրական շարժ կնկատվի, և կբացվեն այն հնարավորությունները, որոնք եղել են մինչ վիրուսի տարածումը»,-նշեց Աղաբեկյանն ու հավելեց, որ չունի որևէ տեղեկություն այն մասին, թե տեղի հայերի շրջանում կա՞ն վարակվածներ:

Նրա խոսքով՝ համայնքի անդամները հնարավորինս մեկուսացված են: Անձամբ ինքը երեք կամ չորս շաբաթվա ընթացքում չի այցելել հորը՝ փորձելով ռիսկի չենթարկել նրան: Աղաբեկյանի շրջապատում բոլորն են այդպես մտածում: «Պետք է խոստովանել, որ հատկապես երիտասարդների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք հարցին ավելի թեթև են նայում, բայց նրանք ևս, միևնույն է, զգույշ են: Քիչ չեն բարձր գիտակցություն ունեցողները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում և՛ իրենց, և՛ իրենց հարազատների համար: Տեղի հայերը շատ ինֆորմացված են»,-ընդգծեց Նիդեռլանդների հայկական համայնքի ներկայացուցիչն ու հորդորեց Հայաստանում ապրող հայերին լրջությամբ վերաբերել հարցին և զերծ մնալ սխալներից, ինչը շատ կարևոր է:

Անդրադառնալով Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատանքին՝ Աղաբեկյանն ասաց, որ դեսպանատունը ակտիվ է. դեղորայք է հայթայթում, թոքերի օդափոխման սարքեր, որոնք առաքվում են Հայաստան, աջակցում է այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Նիդեռլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդեռլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդեռլանդների նախկին գաղութից։ 1956-ին մեծ թվով հայ ընտանիքներ այստեղ են ժամանել Հունաստանից, իսկ 1963-ին՝ Իրանից։ 1960 – 1970-ական թվականներին Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ տեղափոխվել է Նիդեռլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ 1960-70-ականներին Նիդեռլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից, իսկ 1970-80-ական թվականներին հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից, իսկ վերջին տարիներին՝ նաև Հայաստանից եկած հայերով։ Նիդեռլանդներում բնակվում է շուրջ 7 հազար հայ։

Նիդեռլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին, նրանք հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագետներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում