ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լույս է տեսնում թունելի վերջում» կորոնավիրուսով հետևանքով ստեղծված իրավիճակում:
«Մենք սկսում ենք լույս տեսնել թունելի վերջում», – ասել է նա:
Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հպարտանալ գործողություններով, որոնք ուղղված էին կորոնավիրուսի դեմ պայքարին: Բացի այդ, Թրամփը լավ լուր է համարում այն փաստը, որ Նյու Յորքում նկատվում է կորոնավիրուսից մահվան թվերի նվազում:
Տվյալ պահին ԱՄՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 335 հազար մարդ, 9,5 հազար մարդ մահացել է, իսկ ավելի քան 17 հազար մարդ՝ ապաքինվել: