Տիրանայում կորոնավիրուսի պատճառով ախտահանման համար նախատեսված հատուկ խցիկներ են տեղադրում։ Այս մասին հաղորդել է Ալբանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Էրիոն Վելիայն իր ֆեյսբուքյան էջում։
«Վաղվանից մենք պիլոտային ռեժիմով մեկնարկում ենք ախտահանիչ խցիկների ցանցը քաղաքի առավել մարդաշատ վայրերում»,- գրել է Վելիայը։
Վերջին տվյալների համաձայն, Ալբանիայում կորոնավիրուսից 21 մարդ է մահացել, երկրում հիվանդության 361 դեպք է գրանցվել։