Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Նախկինները չեն վերադառնալու, բայց, ցավոք, կարող են գալ ավելի վատերը, շատ ավելի ավտորիտար ու դաժան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկին Սեդրակյան, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ նշում էիք, որ հիմա կներմուծվի նոր դիսկուրս՝ դեմոկրատիան անզոր է, տեսնո՞ւմ եք, ժողովուրդ, ինչպես են փլուզվում դեմոկրատական երկրները, իսկ այ դիկտատորական Չինաստանը հերոսաբար հաղթահարեց։ Հայաստանն այս առումով ի՞նչ խնդրի առաջ է կանգնելու։

Հայաստանը փաստում է մի բան, որ ինքը չի կարող լինել ավտորիտար կառուցվածքով՝ մի պարզ պատճառով, որ չի հերիքելու իր պատժիչ ռեսուրսը, եթե այդ պատժիչ ռեսուրսը հերիքեր, մեզ մոտ Ֆիլիպինների պես կգնդակահարեին, չնայած խիստ կասկածում եմ այդ լուրի հավաստիությանը։ Բայց, ցավոք, մեզ մոտ էլ չի հերիքում ժողովրդավարական այն ռեսուրսը, երբ մենք տեսնում ենք մեր սեփական բացթողումները և կարողանում ենք դրանք շտկել։ Այդ առումով, ինձ համար շատ պոզիտիվ կարևորվում է առողջապահության նախարարը, որը գնում է այն ուղղությամբ, որ, այնուամենայնիվ, ինքը իր սեփական բացթողումները փորձում է շտկել, բայց մնացած բոլոր կառույցները, այն է՝ սոցիալական ապահովության կառույցը, կոմունալները, պետական մուծումները, բիզնեսի աջակցությունը, «Գազպրոմը», չէ՞ որ գյուղատնտեսությունը հիմա մեզ համար հսկայական մարտահրավեր է, եթե մենք շարունակենք հին գներով նավթ ու գազ առնել, մենք խնդիր կունենանք գյուղատնտեսության հետ։

Այսինքն՝ մեր կառուցվածքը դրա հետևից չի հասնում, և մենք կորցնում ենք ժողովրդավարական երկիր դառնալու մեր հիմնական ռեսուրսը: Մենք չենք մոռանում, որ զարգացած բոլոր ժողովրդավարական երկրները իրենց քաղաքացիների համար իրավունքի, բարեկեցության և անվտանգության երաշխիք են։ Իսկ այսօր ամբողջ աշխարհը կանգնել է այնպիսի մարտահրավերի առաջ, որ, իբր թե, ժողովրդավարությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունը և անվտանգությունը։ Դա սուտ է, քանի որ մենք տեսնում ենք, որ երկիրն ուղղակի հոգ է տանում իր քաղաքացիների մասին։ Հիմա Թուրքմենստանի նախագահն արգելել է իր երկրում արտասանել «կորոնավիրուս» բառը, դրանից ստացվում է, որ ավտորիտար մոդելն աշխատո՞ւմ է։ Ավտորիտար մոդելը ուղղակի թաքցնում է վիճակագրությունը, ինչպես դա եղավ Չինաստանում։ Ոչ թե կարողանում է այդ մարտահրավերներին դիմանալ, ես չեմ էլ հավատում, որ չինացիները, տնից դուրս չգալով, կանգնեցրել են համաճարակը, որովհետև յուրաքանչյուր պանդեմիա ունի իր բիոլոգիական կորը, և պետք է անպայման ամբողջացվի։

Ես բժիշկ չեմ, ուղղակի տասը օր շարունակ կարդում եմ աշխարհի բոլոր վիրուսաբանների եզրակացություններն այս ամբողջ երևույթի մասին։ Իհարկե, այս սոցիալական հեռավորությունը, որը պահպանում ենք, ինչ-որ առումով դանդաղեցնում է ընթացքը, բայց պանդեմիայի դեմը դա չի կարող առնել։ Ե՛վ Չինաստանի, և՛ այլ ավտորիտար երկրների թվերը կեղծ են։ Այսինքն՝ Սովետական միությունը հսկայական զոհ տվեց Համաշխարհային պատերազմում, ոսկորների վրա սարքեց իր հաղթանակը, դա նշանակում է, որ Սովետական միությունն ավելի ապրողունա՞կ հասարակարգ էր։ Բա ինչո՞ւ չկարողացավ կառուցել իր տնտեսությունը հետպատերազմյան ժամանակ, ինչու ամբողջությամբ օգնեց ԱՄՆ-ն, ինչու չկարողացավ կերակրել իր բանակը և նստեց արևմտյան փողերի վրա։ Այս բոլորը գիտեն, չէ՞, և հիմա, երբ կորոնավիրուսի մարտահրավերներն են, վերջում կանգնելու ենք հարցի առաջ, թե ինչ ենք ուտելու, որովհետև մոլորակը կանգնեցնել տնտեսական փակուղու մեջ և այդ ընթացքում ցույց տալ, թե ինչքան ուրախ և զվարթ աշխատող և ծաղկող Չինաստան ունենք, մի փոքր շատ կոնսպիրոլոգիական ու հետաքրքիր սցենար է ստացվում: Ոնց գցում-բռնում ես, դա հանդուրժելու սցենար չէ: Ֆրանսիան արդեն հատված-հատված անցել է իր բնակչության թեստավորմանը։ Թեստավորում են առավել անհրաժեշտ գոտիները և թեստավորվածներին ուղարկում են աշխատանքի։ Եվ այդպես սեկտոր-սեկտոր, եթե մարդիկ անգամ վարակվեն էլ այդ ընթացքում, նրանք ավելի պինդ կլինեն, կկարողանան դիմանալ:

Մենք պետք է հասկանաք, որ եթե մեր առողջապահական հնարավորությունները չեն դիմանում, մենք հենց տեղում պետք է դա ուղղենք: Տեսեք, մենք տեսնում ենք, որ բոլոր քաղաքների քաղաքապետները դրսերում են. Իտալիայի քաղաքների ղեկավարները նույնիսկ ռոլիկներով են շրջում, դուրս են գալիս, քաղաքացիներին քշում են ներս: Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը, որ տարեց մարդ է, ինքն էլ է փողոցներում պտտվում, որ հսկի իրավիճակը: Իհարկե, շքախմբով, մեքենայով, բայց պտտվում է քաղաքում: Իհարկե, երբ ճգնաժամային իրավիճակներ են, առողջապահության նախարարի պես քաղաքապետն էլ է ինչ-որ մի մեծ սեգմենտ պահում: Ո՞ւր է Երևանի քաղաքապետը: Սա նորմալ հարց է, որի մեջ ոչ մի վատ բան չկա: Հասարակությունը, որ ընտրել է իր լեգիտիմ իշխանություններին, բոլոր ճյուղերում իրավունք ունի պահանջելու արդյունավետ աշխատանք, իսկ ճգնաժամի ժամանակ իրավունք ունի եռակի պահանջելու: Որովհետև բնակչությունը և՛ առողջական ռիսկի մեջ է, և՛ տնտեսական սարսափելի կոլապսի, էլ չեմ ասում այսօրվա ստվերային և հետճգնաժամային սթրեսային վիճակի մասին, որ բոլորս ենք մեր մաշկի վրա զգում:

Բնական է, որ այն մարդիկ, որոնք գնացել են իշխանության, այո, կրում են զրկանքներ, դժվարություններ և կրկնակի պահանջատիրություն, որովհետև դա է իշխանության գործառույթը: Իշխանության գլխավոր գործառույթներից մեկը մարտահրավերներին ճիշտ և ադեկվատ արձագանքելն է: Եվ ժողովրդավարությունն այդ ժամանակ թեկուզ Հայաստանում, եթե մենք կարողանանք ապացուցել, որ դիմանում ենք և՛ մարտահրավերին, և՛ դրա հետ մեկտեղ նորմալ, բնականոն քննադատությանը, կարողանում ենք ճիշտ աշխատանքը կազմակերպել, այդ ժամանակ կարող ենք ցույց տալ, թեկուզ փոքրիկ Հայաստանի օրինակով, որ ժողովրդավարական մոդելը կենսունակ է և հավերժական: Ցավոք, արդեն Հայաստանում հնչում են տեսակետներ, որ եթե ավտորիտար երկիր լիներ Հայաստանը, ավելի լավ կլիներ, փակեին՝ լավ կլիներ, կրակեին՝ լավ կլիներ, հետևեին՝ լավ կլիներ, չիպավորեին՝ լավ կլիներ: Ո՛չ: Մարդկությունը դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ, արյուն առ արյուն նվաճել է իր ազատության, իր ժողովրդավարության իրավունքը, և ինձ թվում է, որ ինքը մի վիրուսին կամ մի քանի ապաշնորհ ղեկավարի չի հանձնի այդ իրավունքը:

Իսկ նախկին իշխանությունները կարո՞ղ են օգտվել այս իրավիճակից և նման տրամադրություններից:

– Ձեզ թվում է, որ նախկինները մարդ չեն և վիրուսից չեն վախենո՞ւմ: Մյուս կողմից Հայաստանում չկա նախադեպ, որ վերադառնան նախկինները: Գոնե 10 տարի ինտերվալ պետք է, բայց քանի որ նախկինները Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստնությունը չունեն, որ գոնե 10 տարի լռեն, նրանք չեն վերադառնալու: Բայց, ցավոք, կարող են գալ ավելի վատերը, այ դրա մասին պետք է մտածել: Շատ ավելի ավտորիտար, շատ ավելի տեղյակ, շատ ավելի գիտակ և շատ ավելի դաժան մարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում