Մեծ Բրիտանիայում մեկ օրում մահանցել է կորոնավիրուսով հիվանդ 621 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 4.934-ի, հայտնում է Sky News-ը:
Կորոնավիրուսի համար վհետազոտություն է վերցվել 195 հազար 524 մարդուց: Վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 է հայտնաբերվել 5 903 մարդու մոտ, իսկ ամբողջ ժամանակվա ընթացքում՝ 47 հազար 806 մարդու մոտ:
Մինչդեռ, հանգստյան օրերին, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մի մասը, անտեսելով իշխանությունների պահանջը, գնացել է զբոսայգիներ և լողափեր զբոսնելու:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը քննադատել է զբոսնողներին եւ հայտարարել, որ կառավարությունը կարող է խստացնել սահմանափակումները, եթե բնակիչները շարունակեն անտեսել կառավարության հրամանագրերը:
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահվան դեպքերով աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ գրանցված դեպքերով՝ութերորդը: