Ամերիկացի մասնագետները վերանայել են կորոնավիրուսային վարակի ժամանակ մարդկանց դիմակներ կրելու նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները թարմացրել են կորոնավիրուսային համաճարակի ընթացքում դիմակներ կրելու վերաբերյալ ուղեցույցները:
Այժմ ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս, որ առողջ մարդիկ ոպես լրացուցիչ միջոց դիմակ կարող են կրել միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել երկու մետրի հեռավորությունը, օրինակ՝ սուպերմարկետում:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ դիմակը պետք է լինի կտորից, և ոչ թե վիրաբուժական, քանի որ աշխարհում այժմ առկա է անձնական պաշտպանիչ սարքավորումների սուր պակաս այն բժիշկների համար, ովքեր անընդհատ շփման մեջ են վարակակիր մարդկանց հետ և ավելի շատ են վարակվելու վտանգի տակ, քան այն մարդը, ով գնում է խանութ:
Նաև ամերիկացի փորձագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել N95 ռեսպիրատորը, քանի որ առանց հատուկ պատրաստության անհնար է այն ճիշտ հագնել:
Նշենք, որ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս դիմակներ կրել, այլ ոչ թե ռեսպիրատորներ, քանի որ վերջիններս պաշտպանում են միայն կրողներին, այլ ոչ թե շրջապատողներին: