Իսպանիայում մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 674 մարդ, մահացածության թվերը նվազում են արդեն երրորդ օրն անընդմեջ, հայտնում է El Pais- ը:
Վերջին 10 օրվա ընթացքում սա մահացությունների ամենացածր թիվն է, նշում է պարբերականը: Մահացությունների ընդհանուր թիվը 12.418 է:
Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 6023-ով և կազմել 130 հազար 759 մարդ:
Առողջացել է 38.080 մարդ:
Associated Press գործակալության փոխանցմամբ, երկրի իշխանությունները, դեպքերի մակարդակի դանդաղեցման պայմաններում, սկսել են մտածել երկրի բնականոն գործունեությանը վերադառնալու մասին: Մասնավորապես, ինչպես սկսել արտադրությունը, որը փաստորեն կանգ էր առել:
Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի:
Չնայած դրական նշաններին, վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կխնդրի խորհրդարանին ևս երկու շաբաթով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: