Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածմամբ պայամանավորված Ռուսաստանի օդային տարածքը փակ է, հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մի մասը հատուկ չվերթով կարող է մեկնել Երեւան, «Հայկական Ժամանակ» – ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, գրում է Ռեգնումը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները «Red Wings» ավիաընկերության կողմից ավիաչվերթ կազմակերպելու թույլտվություն են տվել ։ Սակայն ինքնաթիռը կարող է տեղավորել ընդամենը 220 ուղեւոր, մինչդեռ ցանկացողները 2000-ից ավել են, էլ չենք խոսում այն զանգերի մասին, որոնք այս օրերին ստանում է դեսպանատուն: «Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն քաղաքացիներից, ովքեր չեն կարողանում կապվել մեզ հետ ։

Պատճառներն օբյեկտիվ են։ Մեր թեժ գծերը մեկ րոպեում մինչեւ հարյուր զանգերի են սպասարկում։ Ես խնդրում եմ մեր համաքաղաքացիներին ըմբռնումով մոտենալ իրավիճակին ։ Մենք նախատեսում ենք լրացուցիչ չվերթ եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ չվերթ իրականացնելու համար», — ասել է դեսպանը։

Նա պատմել է, որ նախքան «Red Wings» չվերթի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը, դեսպանատունը ձեւավորել է ցանկացողների ցուցակները, առաջնահերթությունը տալով տարեցներին, հիվանդներին, երեխաների ընտանիքներին եւ այլն: Եվ երբ հայտարարվել էր չվերթի մասին, առցանց տոմսերն արագ սպավեն եւ սկսվել է անկառավարելի գործընթաց: Ավիատոմսարկղերի մոտ հավաքվել են վերադառնալ ցանկացողներ, ինչպես նաեւ տարանցիկ չվերթների ուղեւորներ, որոնք մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այնուամենայնիվ, դեսպանատանը հաջողվել է տեղավորել որոշ ուղեւորների, ովքեր եղել են առաջնային ցուցակում։ Դեսպանատունը նաեւ ավիատոմսեր է ձեռք բերել ֆինանսական դժվարություններ ունեցողների համար։

Այսօր այն քաղաքացիները, որոնք «Դոմոդեդովո» օդանավակայանում էին մնացել․ շնոհիվ դեսպանատան և մի շարք հայրենակիցների անձնական մասնակցության, տեղակայված են օդանավակայանին կից երեք հյուրանոցներում:

Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց Երևան ուղարկելու հնարավորություններ կլինեն ։ «Պետք է նաև հասկանալ, որ մեր հնարավորությունները սահմանափակ են այն իմաստով, որ հիմա հյուրանոցները չեն աշխատում։ Մենք խնդրել ենք այդ հյուրանոցների ղեկավարությանը ընդառաջ գնալ և տեղավորել մեր հայրենակիցներին», – ասել է Տողանյանը և հավելել, որ Երևան առաջիկա չվերթով կուղարկվեն դեղամիջոցներ, բժշկական խալաթներ, դիմակներ, որոնք տրամադրել են Ռուսաստանում բնակվող մեր համաքաղաքացինեը՝ հայրենակիցներին օգնելու համար։

Ինչ վերաբերում է տոմսերի արժեքի դժգոհությանը, ապա գինը սահմանել է ավիաընկերությունը ։ Դեսպանը տեղեկացրել է, որ բանակցությունների միջոցով հաջողվել է առավել ընդունելի գին սահմանել ։ Սակայն սխալ է համեմատել ներկայիս արժեքը, այն բանի հետ, որը նախկինում եղել է, մինչեւ ստեղծված իրավիճակը ։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ ինքնաթիռը թռչում է մի ուղղությամբ, եւ վերադառնում է առանց ուղեւորների. «Հաջորդ չվերթի տոմսերն ավելի ցածր կլինեն, քանի որ մենք հնարավորություն ենք գտել ավիաընկերություններին փոխհատուցել մի շարք ծախսեր», — ասել է դեսպանը:

Վարդան Տողանյանը տեղեկացրել է, որ վերադառնալ ցանկացողների մեծ մասը դա արել է մինչև մարտի 30-ը ։ Իսկ նրանք, ովքեր ապրիլին ձեռք են բերել չվերթների տոմսերը, որոնք հետագայում չեղարկվել են, փոխհատուցում կստանան տոմսերի վերադարձի համար։ Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն կարող վերադարձ կատարել, նրանք պետք է դիմեն համապատասխան մարմիններին և դեսպանատունը պատրաստ է նրանց տրամադրել համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա դրանք պարբերաբար իրականացվում են, և Վերին Լարսը գործում է ։ «Խնդիրը մասնավոր ավտոմեքենաների և ուղևորատար տրանսպորտի համար է, որոնք ժամանակավորապես մուտք են գործել Ռուսաստաn։ Այն քաղաքացիները, ովքեր կհամաձայնեն մեքենան թողնել և կվերադառնան ինքնաթիռով, մենք առաջարկել ենք տարբերակներ ՝ կապված մեքենայի կայանման հետ ՝ մեր հայրենակցին պատկանող արդյունաբերական կամ առևտրային կենտրոնների կայանատեղիներում», – ասաց նա և հավելեց, որ նրանք, սակայն, համառորեն սպասում են իրավիճակի բարելավմանը, որպեսզի վերադառնան ցամաքային ճանապարհով:

Չնայած ստեղծված իրավիճակին, Տողանյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում ընդմիջում չի գրանցվել։ Ընդհակառակը, ակտիվացել է առցանց աշխատանքը։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության և տարածքային կառավարման նախարարությունների ակտիվ համագործակցության համար, որոնք մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում