Գիտնականների կողմից արված մի շարք լուսանկարներ ցույց են տալիս, թե ինչպես է վիրուսը հարձակվում մարդու օրգանիզմի վրա: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ SARS-CoV-2-ը բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաեւ կոկորդում եւ աղիներում: Ինչպես պարզվել է, կոկորդից վերցված քսուկի թեստավորումն արդյունավետ է հիվանդության առաջին օրերին, երբ հիվանդության ախտանշանները չեն երեւում:
Դրանով է տարբերվում նոր կորոնավիրուսը SARS-CoV-ից, որը ատիպիկ թոքաբորբի բռնկում է առաջացրել ամբողջ աշխարհում;
Վերին շնչառական ուղիների քսուկում այն միշտ չէ, որ հնարավոր է հայտնաբերել, իսկ վիրուսային հիվանդության պիկն ավելի ուշ է գալիս:
Նոր վիրուսը, հնարավոր է, ակտիվորեն փոխանցվում է հիվանդության վաղ շրջանում, երբ ախտանշաններն ավելի շատ վերին շնչառական ուղիների ինֆեկցիա է հիշեցնում:
Նման եզրակացության են եկել Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature-ում: