Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը մանրամասներ է պատմել երկարամյաԱրտեմիս ծրագրի շրգրի շրջանակներում մարդկանց մասնակցությամբ լուսնային առաքելությունների հայեցակարգի մասին, գրում է TechCrunch- ը:
Փաստաթղթում խոսվում է էլեկտրամատակարարման համակարգի, շարժական բնակելի մոդուլի, լուսնային մակերեսի վրա գտնվող հիմնական բնակելի մոդուլի, ինչպես նաև լուսնային ամենագնացի մասին:
Կյանքի համար պիտանի շարժական պլատֆորմը հնարավորություն կտա Լուսնի վրա ճանապարհորդել մինչև 45 օր ժամկետով: Երկրի արբանյակի մակերևույթի մշտական բնակելի մոդուլը միանգամից կտեղավորի մինչև չորս մարդ:
Մերձ լուսնային Gateway կայանը որպես հիմնական բազա է օգտագործվելու նրանց համար, ովքեր անմիջականորեն չեն մասնակցում լուսնային մակերեսի ուսումնասիրությանը:
Ինչ վերաբերում է ամենագնացին, ապա սա ռոբոտցված ռովեր է՝ բաց խցիկով: Նրանով հնարավոր կլինի տեղաշարժվել սկաֆանդրներով՝ փոքր տարածություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NASA-ն ստիպված է եղել սառեցնել դեպի Լուսին եւ Մարս ուղեւորվող նախագծերը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: