Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2006-2009 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում երիտասարդը սպանել է անչափահաս սիրուհուն և դիակը նետել Գետառը

17-ամյա Ավագ Գ.-ն (անունը փոխված է) 2006 թվականի ամռանը Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհու միջոցով ծանոթացել է անչափահաս՝ 13-ամյա Արփիկի (անունը փոխված է) հետ, սկսել է հաճախ հանդիպել նրան, մտերմացել է հետը:

Մի քանի ամիս հետո Ավագն իր շրջապատի տղաներից տեղեկացել է, որ Արփիկը թեթևաբարո կյանք է վարում:

Հերթական հանդիպման ժամանակ Ավագն այդ մասին հարցրել է հենց Արփիկին: Աղջիկն ասել է, որ ինքը կույս չէ և նախկինում այդ մասին չի հայտնել՝ վախենալով, որ Ավագը կհեռանա իրենից:

2006 թվականի աշնանից Ավագը Արփիկի համաձայնությամբ պարբերաբար նրա հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել:

2007 թվականին լրացել է Ավագի 18 տարին, նրա ու Արփիկի ինտիմ կապը շարունակվել է:

2008 թվականի գարնանը Ավագը, ըստ դատական ակտի, համոզվելով, որ իր անչափահաս ընկերուհին, իրոք, թեթևաբարո կյանք է վարում, փորձել է խզել նրա հետ հարաբերությունները, այդ մասին ասել է Արփիկին ու մեկնել է Մոսկվա:

Շուրջ մեկ ամիս անց, երբ Ավագը գտնվել է Մոսկվայում, նրա ընկերները նրան զանգել ու հայտնել են, թե Արփիկը իր ու Ավագի ինտիմ կապի վերաբերյալ վերջինիս անվանարկող տեղեկություններ է տարածում:

Ավագին զանգել է նաև ինքը՝ Արփիկը,  սպառնացել է, որ եթե իրենց կապը խզվի, ինքը Ավագին այնպես կխայտառակի, որ նրա կողքին «ոչ ոք չի կանգնի»:

Ավագը վերադարձել է Հայաստան, հանդիպել է Արփիկին, պահանջել է, որ իրեն չանվանարկի, հակառակ դեպքում սպառնացել է, որ նա «կյանքով պատասխան կտա»: Այդ հանդիպումից հետո Ավագը նորից մեկնել է Մոսկվա:

Բայց ըստ դատական ակտի՝ Արփիկը շարունակել է անվանարկել Ավագին, զանգել է նրա տուն, հանդիպել է նրա մորը, պատմել է իրենց ազատ սեռական կյանքի մասին: Ավագի ընկերներն ու մայրը զանգել են նրան, տեղեկացրել են Արփիկի վարքագծի մասին:

Ավագ Գ.-ն 2009 թվականի հուլիսի սկզբին վերադարձել է Երևան ու վերսկսել է կապը Արփիկի հետ՝ վերջինս վստահությունը նորից շահելու համար՝ ըստ դատական ակտի:

2009 թվականի սեպտեմբերի 9-ին Արփիկի խնդրանքով  պայմանավորվել են հանդիպել:

Ավագը տանից վերցրել է խոհանոցային դանակ ու, իր իրական մտադրության մասին չհայտնելով անչափահաս ծանոթին՝ Հակոբին (անունը փոխված է),  որը Արփիկի ընկերուհու հետ էր ընկերություն անում, այդ Հակոբի հետ տաքսիով գնացել է  Արփիկի տան մոտ:

Հանդիպել են Արփիկին, նույն մեքենայով  գնացել են Ներքին Չարբած, իջել են մեքենայից, զբոսնելով հասել են գերեզմանատուն տանող ճանապարհին հարակից դաշտ:

Այնտեղ գիշերվա ժամը 1-ին Ավագ Գ.-ն ու 16-ամյա Արփիկը առանձնացել ու զրուցել են, իսկ Հակոբը նստել է մի ծառի տակ ու սպասել է նրանց:

Ավագը Արփիկից պահանջել է, որ այլևս անվանարկող տեղեկություններ չտարածի: Արփիկը սպառնացել է՝ հենց որ Ավագը խզի իրենց կապը, հեռանա իրենից, ինքը կշարունակի նրան խայտառակել:

Արփիկի սպառնալիքը լսելով, ըստ դատական ակտի՝ Ավագը գոտկատեղից հանել է դանակը ու բազմաթիվ հարվածներ է հասցրել Արփիկի կրծքավանդակի, որովայնի, թիկունքի շրջաններին, դաստակներին:

Այդպես՝ Ավագ Գ.-ն սպանել է անչափահաս Արփիկին:

Համոզվելով, որ Արփիկը մահացել է, Ավագը որոշել է թաքցնել դիակը: Նա Հակոբի հետ գնացել է իր տուն, երկու պարկ է վերցրել, մետաղալար, ծածկոց: Վերադարձել են դեպքի վայր, որտեղ Ավագը  սպանված աղջկա դիակը Հակոբի օգնությամբ դրել է պարկերի մեջ, կապել է մետաղալարով, փաթաթել է ծածկոցով:

Այդ սարսափելի «փաթեթով» նրանք դուրս են եկել Մասիս-Երևան ավտոմայրուղի, պատահական տաքսիով դիակը տեղափոխել են Երևանի Բուռնազյան փողոց, դիակն ու դանակը նետել են Գետառն ու հեռացել են: Գիշերել են Հակոբենց տանը: Առավոտյան Ավագը գնացել է տուն՝ շորերը փոխելու, նույն օրվա երեկոյան մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Անչափահաս Հակոբը որոշ ժամանակ թաքնվել է, ոստիկանություն է ներկայացել 2009 թվականի նոյեմբերի 18-ին:

Ավագ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ 16 տարեկան աղջկա հետ, վերջինիս համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու և նրան դիտավորությամբ սպանելու համար:

Հակոբ Ա.-ն մեղադրվել է հանցագործության հետքերի ու գործիքների՝ նախապես չխոստացված պարտակում կատարելու համար:

Առաջադրված մեղադրանքում Ավագ Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործի նախաքննության ժամանակ նա հայտնել էր, որ Մոսկվայից վերադառնալուց հետո հանդիպել է Արփիկին, պահանջել է, որ նա իրեն արատավորող տեղեկություններ չտարածի, սպառնացել է, որ նա «կյանքով պատասխան կտա»: Հանդիպել է Արփիկի եղբորը, գնացել է նրանց տուն, խոսել է նրա հոր հետ, տեղեկացրել է դստեր վարքագծի մասին, զգուշացրել է, որ եթե Արփիկը շարունակի իրեն խայտառակել, ապա հայրը աղջկա  «դիակը կտեսնի»:

Բայց Արփիկը չի սաստվել, նույն ձևով շարունակել է իրեն խայտառակել, և ինքը որոշել է նրան զրկել կյանքից: Դա իրականացնելու համար նախ վերականգնել է իրենց կապը, որ Արփիկը նորից վստահի իրեն:

Իրենց վերջին հանդիպման ժամանակ, որին գնացել էր անչափահաս ծանոթի՝ Հակոբի հետ, տան մոտ հանդիպել են Արփիկին ու տաքսիով հասել են դեպքի վայր: Մեքենայից իջել են, Հակոբը նստել է ծառի տակ, ինքն ու Արփիկը զրուցելով առանձնացել են: Ինքը Արփիկին հարցրել է՝ ինչո՞ւ է նա անվանարկում իրեն, նա էլ նույն պատասխանն է տվել՝ եթե իրենց կապը խզվի, այնպես է խայտառակելու, որ իր կողքին ոչ ոք չկանգնի: Այդ արտահայտությունից հետո ինքը հանել է դանակն ու սկսել է հարվածներ հասցնել Արփիկին… Հակոբը մոտեցել, տեսել է, որ Արփիկը մահացել է, վախեցել ու հեռացել է: Հետո իրենք միասին որոշել են դիակը տեղափոխել ու գցել Գետառը:

Պատահական տաքսիով եկել են իրենց տուն, Հակոբը սպասել է դրսում, ինքը տանից վերցրել է երկու պարկ, մետաղալար, ծածկոց: Վերադարձել են դեպքի վայր: Դիակը տեղավորել են պարկերի մեջ, կապել են մետաղալարով, փաթաթել են ծածկոցով, պատահական մեքենայով տեղափոխել են Բուռնազյան փողոց՝ «Վստրեչ» կոչվող վայր, ու կամրջի վրայից դիակն ու դանակը  գցել են Գետառը…

Անչափահաս Հակոբ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Նա հայտնել է, որ Արփիկի հետ ծանոթացել էր Ավագի միջոցով, իմացել էր, որ նա ազատ պահվածքով աղջիկ է…

Տուժողի մայրն ու հայրն ասել են, թե իրենց դուստրը եղել է «անմիջական, շփվող, համարձակ ու էմոցիոնալ անձնավորություն, կրել է ազատ ոճի ու ճաշակով հագուստ, ունեցել է տարբեր մակարդակի ընկեր-ընկերուհիներ…»:

Սկզբնական շրջանում իրենք դեմ չեն եղել իրենց  անչափահաս դստեր ու չափահաս Ավագի հարաբերություններին, մտածել են՝ զգացմունք ունեն միմյանց նկատմամբ, բայց հետագայում դեմ են եղել, միայն թե իրենց դուստրը Ավագին շատ էր սիրում…

Տուժողի ընկերուհին հայտնել է, որ Արփիկն ասում էր, թե Ավագն իրենն է լինելու, նրան ստիպելու է ամուսնանալ իր հետ: Ըստ ընկերուհու՝ Արփիկը «համարձակ ու ազատ պահվածքով» աղջիկ էր, նա սկսել է իրենց շրջապատում Ավագին խայտառակող լուրեր տարածել՝ ինտիմ մանրամասներ պատմելով իրենց հարաբերություններից…

Դատարանը Ավագ Գ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2009 թվականի սեպտեմբերի 9-ից: Անչափահաս ամբաստանյալ՝  1993  թվականին ծնված Հակոբ Ա.-ն մեղավոր է ճանաչվել պարտակում կատարելու համար, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում