Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Մարալիկում ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում․ համայնքի բնակիչները վրդովված են

Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան։ Մարզերում, քաղաքներում, գյուղերում կատարվում են ախտահանման աշխատանքներ։ «Առաջին լրատվական»-ը Շիրակի մարզի Մարալիկ համայնքի մի խումբ բնակիչներից ահազանգ-բողոք ստացավ, որ քաղաքում ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում, չնայած, որ վիրուսի հաստատված դեպք կա, ինչպես նաև մեկուսացվածներ։

Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների, խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը քաղաքում ու հարակից համայնքներում ախտահանման պատշաճ աշխատանքներ չի իրականացնում։ Մարդիկ ինքնամեկուսացված են, սակայն անհանգստություն կա։ Նրանք նշում են, որ համայնքի ղեկավարը ախտահանման բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացնում։ Համայնքի բնակիչները վրդովված են։ Հատկապես հաստատված դեպքից հետո, մարդիկ սպասում են ավելի ուժեղացված հսկողություն և քաղաքի ախտահանման ծավալների մեծացման։

Մենք կապ հաստատեցինք խոշորացված Անի համայնքի  մեջ մտնող Սառնաղբյուր գյուղի ղեկավար Գևորգ Աճեմյանի հետ, պարզելու՝ իրենց համայնքում այս առումով ինչ իրավիճակ է։ Մեզ հետ զրույցում գյուղի վարչական ղեկավարը նշեց՝ մի քանի օր առաջ մեքենայով են ախտահանում կատարել, մնացած բոլոր դեպքերում իրենք իրենց միջոցներով են հասարակական ավելի մարդաշատ վայրերը ախտահանել։ Ադմինիստրատիվ ղեկավարի խոսքով՝ մարդիկ ինքնամեկուսցման պահանջը ամբողջությամբ չեն կատարում, տանից դուրս են գալիս։ «Մենք ամեն ինչ անում ենք, մարդկանց զգուշացնում ենք, զանգում ենք, տեղյակ ենք պահում, բայց մարդիկ կարծես լուրջ չեն վերաբերվում։ Միգուցե մտածում են, որ իրենց վիրուսը չի կպնելու։ Մի մասն էլ ասում է՝ կարևոր գործեր ունենք։ Բայց այդ կարևոր գործերը մենք էլ ունենք։ Մենք ավելի կարևոր գործեր ունենք։ Մենք չենք շփվում ոչ մեկի հետ, ինքնամեկուսացված ենք»,- նշեց Գևորգ Աճեմյանը, ապա հավելեց՝ վիրուսի տարածումը կանխելու միակ արդյունավետ միջոցը տանը մնալն է։

Խոշորացված Անի համայնքի մեջ մտնող Լանջիկ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի կողմից ախտահանման որևէ մեծ միջոցառում տեղի չի ունեցել, ամեն վարչական ղեկավար իր համայնքում իրականացնում է։

«Մենք մեր գյուղապետարանում ենք ախտահանում իրականացնում»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։ Ի տարբերություն Սառնաղբյուր գյուղի, Լանջիկում մարդիկ պահպանում են ինքնամեկուսացման պահանջը և տանից դուրս չեն գալիս։ «Մարդիկ ինքնամեկուսացված են, խուճապի մատնված չեն։ Ժողովուրդն իրազեկված է, ալկոգելերով, ամեն ձևով գիտեն՝ ինչպես պահպանել կանոնները։ Ամեն մարդ մեկուսացված է իր տարածքի մեջ»,- տեղեկացրեց Դավիթ Մինասյանը։

Խոշորացված Անի համայնքի ղեկավար  Արտակ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե քաղաքում ախտահանում չի իրականացվում ու չի պահպանվում վիրուսի տարածումը բացառող պայմանները։ «Քաղաքում կատարվում են բոլոր կարգի ախտահանման գործողությունները։ Ոչ միայն քաղաքում, նաև այն գյուղերում, որտեղ հնարավոր շարժը շատ է։ Փողոցների քլորով լվացումներ են կատարվում։ Կատարվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի ախտահանման գործողություններ։ Ինչպես նաև հասարակական վայրերում, մարդաշատ տարածքներում ևս կատարվում են ախտահանման աշխատանքներ»,- ասաց Գևորգյանը։ Հարցին՝ այդ դեպքում, ինչու՞ են մարդիկ բողոքում թերի աշխատանքից, Գևորգյանն ասաց․ «Բնականաբար կան անձրևոտ օրեր ու այդ օրերին նման գործողություններ չեն կատարվում։ Դրանք չեն կարող արդյունավետություն ապահովել։ Մենք խնդրում ենք քաղաքացիներին, որպեսզի իրենք հնարավորինս քչացնեն շարժը, որովհետև նրանք փորձում են ակտիվորեն դուրս գալ, շփումներ ունենալ»։ Գևորգյանի խոսքով՝ մարդիկ կան, ովքեր չեն ենթարկվում ինքնամեկուսացման կոչերին, բայց դրանով հանդերձ իրավիճակը լավ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում