Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ պետք է անել, որ չի արվում ուժային կառույցների մասով և ոչ միայն. գնդապետի դիտարկումները

«Համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, մի շարք նվազագույն, բայց պարտադիր միջոցառումներ կան, որոնք պետք է կատարվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմական ոստիկանության նախկին պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը։ Նրա խոսքերով՝ այդ միջոցառումները գրեթե բոլոր գերատեսչությունների տիրույթում են՝ առողջապահության նախարարության, ոստիկանության, Ռազմական ոստիկանության, ԱԻՆ-ի, ուժային այլ կառույցների։

Կոնկրետ առողջապահության նախարարությանը, ըստ Վանյանի, պետք է գերուշադրություն դարձնի երկրում գործող բոլոր օբյեկտներում, հիմնարկ-ձեռնարկություններում, որոնք այս օրերին բաց են և աշխատում են, դռների բռնակները, խանութներում՝ սայլակների, զամբյուղների բռնակների ախտահանման վրա։ Նրա խոսքերով՝ այն ամենին, ինչ քաղաքացիները դիպչում են, պետք է բինտով կամ որևէ կտորով փաթաթել և պարբերաբար քլորաջրով ցողել, որպեսզի լինեն խոնավ վիճակում: Այդ միջոցը նախ ախտահանում է, երկրորդ՝ քլորի հոտը կդիպչի մարդկանց ձեռքերին, և մարդիկ, ուզած-չուզած, ձեռքերը օճառով մի քանի անգամ լավ կլվանան, որպեսզի ազատվեն այդ հոտից։ Այդ երկու միջոցառումներն էլ, ըստ Վանյանի, միտված կլինեն վարակի կանխարգելմանը։

Հաջորդ խնդիրը, ըստ Վանյանի, կապված է բժիշկների ու բուժաշխատողների հետ, որոնք ռիսկի խմբում են։ «Բոլոր բուժաշխատողները՝ աշխատանքի մեջ, թե աշխատանքից դուրս, հասարակական վայրեր այցելելիս պետք է թևին ունենան տարբերանշան, որպեսզի այլ քաղաքացիներն ավելի զգույշ լինեն, քանի որ նրանք համարվում են ռիսկի խումբ: Այդպիսով այլ քաղաքացիներն ավելի կզգուշանան և հեռու կմնան: Տարբերանշանով առանձնացող բուժաշխատողներին խանութներում և այլ վայրերում պետք է սպասարկեն հերթից դուրս: Ե՛վ իրենք զերծ կմնան վարակվելուց, և՛ չեն վարակի ուրիշներին»,- ասաց նա։

Ոստիկանության աշխատանքի մասով ևս գնդապետը բացթողումներ է տեսնում և կոնկրետ առաջարկներ ունի։ Նախ, նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ողջ հանրապետության տարածքում ընդհանրապես արգելել մեքենաներին լուսաձայնային ազդանշան օգտագործել՝ անկախ պաշտոնից ու դիրքից: Որովհետև այս օրերին շտապօգնության և պարետային ծառայության մեքենաներն ավելի շատ են շահագործվում, և մարդկանց զգոնությունն այդ ազդանշանների հանդեպ բթանում է: Ըստ Վանյանի՝ լուսաձայնային ազդանշան կարող են օգտագործել միայն շտապօգնության մեքենաները և այն տրանսպորտային միջոցները, որոնք ներգրավված են պարետային ծառայության մեջ: «Լուսաձայնային ազդանշան արձակող մեքենա տեսնելիս վարորդները պարտավոր են ընթացքը դանդաղեցնել այնքան, որպեսզի առանց խոչընդոտների ազդանշան արձակող ոստիկանական մեքենան անցնի: Վարորդները պարտավոր են նաև ապահովել ավտոմեքենայի սրահի տեսանելիությունը՝ իջեցնելով պատուհաններն ու լույս վառելով: Որպեսզի վարորդ-ոստիկան շփումը հնարավորինս նվազագույնի հասցվի: Եթե ոստիկանն իր ծառայության ժամանակ կարող է ստուգել առավելագույնը 50-ից 70 մեքենա, ապա այս դեպքում այդ թիվը կհարյուրապատկվի՝ դառնալով 5000-ից 7000: Իսկ եթե ոստիկանական մեքենան կանգնած է միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին, նույնկերպ վարորդները պարտավոր են ընթացքը դանդաղեցնել և ապահովել սրահի տեսանելիությունը, որպեսզի այս դեպքում էլ շփումը նվազագույն լինի: Մեքենան կկանգնեցնեն անհրաժեշտության դեպքում, գուցև տեղաշարժման թերթիկը ստուգելու համար»,- ասաց Վանյանը։

Նրա խոսքերով՝ պետք է բացառել նաև ճանապարհային երթևեկության տեսուչների սուլիչի օգտագործումը: Սուլիչին ձեռքով և մեկանգամյա ձեռնոցով դիպչելն ու բերանը տանելը մեծացնում է ՃՈ տեսուչի վարակվելու հավանականությունը: Պետք է բացառել ոստիկանական խմբերը կազմել տարբեր ստորաբաժանումներից, որպեսզի վարակը չտարածվի անձնակազմում և տարբեր ստորաբաժանումներում և, եթե լինի էլ, այն տարածվի հնարավորինս փոքր խմբերում: Ծառայության դուրս եկող ոստիկանները պետք է ունենան հիմնական գործընկեր (напарник), որպեսզի հնարավոր վարակի դեպքում վարակվի միայն կողքի ոստիկանը, ուրիշ ոչ ոք։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է բացառել ծառայության տեղաբաշխման ընդհանուր միջոցառումները (ռազվոդ): Փոխարենը ոստիկանները ծառայության գնան կոնկրետ ծառայության նշանակված վայրը և ծառայությունից փոխվելուց հետո վայրը միանգամից լքեն՝ վերադառնալով ոչ թե հիմնարկ, այլ տուն՝ դրանով նվազեցնելով վարակելու ռիսկը: Ծառայության ղեկավարը կարող է ծառայության վայրում կազմակերպել և վերահսկել ոստիկանների աշխատանքը: Գործողություններն այսպես կազմակերպելու դեպքում ծառայող ոստիկանները կարող են 2-ից 3 ժամ ժամանակի խնայողություն ապահովել: «Ծառայության տեղաբաշխման ընդհանուր միջոցառումները բացառելով՝ կարիք չի լինի նաև, որպեսզի ոստիկանները ընդհանուր խմբով, մեքենաներով տեղափոխվեն ծառայության վայր և նույն կերպ հետ գան: Ներկայումս նշյալ միջոցառումն անց են կացնում դրսում, իրարից հեռու կանգնելով և շատ ցածրորակ, անհայտ ծագման դիմակներով: Եվ, խուսափելով վարակումից, ոստիկանները ստիպված են անձնական միջոցներով գնել այդ դիմակները՝ վճարելով 250-300 դրամ յուրաքանչյուր դիմակի համար: Նույնիսկ դրսում ծառայության բաշխումն անցկացնելիս, ծառայության վայր մեկնում են ընդհանուր ծառայողական մեքենաներով: Ձեռնոցները անձնակազմին տալիս են մեկ հատ ամբողջ օրվա համար, այդ իսկ պատճառով ոստիկաններին պետք է պարտադրել օրվա ընթացքում և ձեռնոցը հանելուց առաջ ձեռքերը օճառով լվանալ կամ լավ ախտահանել: Եթե ոստիկանների թվում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեծ լինի, իսկ ներկայիս գործելաոճով, դա չի բացառվում, քաղաքացիները կսկսեն չվստահել այս օրերին ամենակարևոր գործառույթներից մեկն իրականացնող կառույցին՝ ոստիկանությանը և կխուսափեն նրանց հետ ցանկացած շփումից»,- ընդգծեց Վանյանը՝ հավելելով, որ այս օրերին պետք է բացառել բոլոր ուժային կառույցների ծառայողական մեքենաների մեջ քաղաքացիական անձի մուտքը, և ուժային կառույցների ավտոմեքենաները, որոնք մտնում են ուժային կառույցների, ստորաբաժանումների վարչական տարածքներ, ոչ թե պետք է միայն անիվների ախտահանում կատարվի, ինչպես ներկայումս է արվում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, իսկ, օրինակ, ՊՊԾ գնդի վարորդներին էլ տալիս են տարբեր տեսակի ախտահանման միջոցներ, որպեսզի իրենք ախտահանեն իրենց մեքենաները, ինչը շատ դեպքերում չի կատարվում։ «Պետք է լինի համակարգված մոտեցում՝ ինչպես քաղաքային միկրոավտոբուսներն են ախտահանվում՝ մեջով և դրսով»,- ասաց նա։

Հաջորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, հատկապես ուժային կառույցների, հատկապես ՊՆ-ի աշխատողների խնդիրն է։ Օրինակ՝ ՊՆ սպաները, որոնք, որ դուրս են գալիս զորամասից դուրս, պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, որը հիմա չի արվում։ Իսկ դա անհրաժեշտ է վարակը զորամասեր չտանելու համար։ Բացի դրանից, գնդապետի խոսքերով՝ առողջապահության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունն ու պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը պետք է հավաքագրեն նախկինում իրենց կառույցներում աշխատած մինչև 60 տարեկան, առողջական խնդիրներ չունեցող բարձրակարգ մասնագետներին՝ անհրաժեշտության դեպքում կադրերի պակասը լրացնելու համար: Նրանց նկատմամբ պետք է սահմանել 14-օրյա վերահսկողություն առողջական վիճակից հեռախոսազանգի միջոցով տեղյակ լինելու համար։ Ես կարծում եմ, որ նախկին աշխատողների 90 տոկոսը կցանկանա ներգրավվել նման ծառայությունների մեջ։ Եթե վարակը այս տեմպերով շարունակվի, նրանց կարիքը հաստատ կզգացվի»,- եզրափակեց Վանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում