Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անշարժ գույքի շուկայում լուրջ խնդիրներ կառաջանան․ գնանկման միտում կա․ «Ակցեռն» գործակալության տնօրեն

Անշարժ գույքի շուկայում սպասվող կանխատեսումները դրական չեն, գործակալությունները մեծապես կտուժեն ստեղծված իրավիճակից։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ անշարժ գույքի շուկայում այս պահին անորոշ վիճակ է, կյանքը կանգ է առել։ «Գործարքներ չեն կատարվում։ Այն, ինչ կա, նախկին պայմանավորվածություններից են կատարվում։ Սակայն դա էլ շատ փոքր տոկոս է կազմում։ Հիմնականում չեղարկվում են գործարքները։ Ամեն ինչ հետաձգված է։ Որոշակի պարզեցումից հետո նոր հնարավոր կլինի գնահատել իրավիճակը»,- ասաց Բաղդասարյանը։

Գործակալության տնօրենի խոսքերով՝ անշարժ գույքի շուկայում կանխատեսումներն ավելի շատ բացասական են, գնանկման միտում կարող է լինել։ «Նույնիսկ, եթե կարանտինը չեղարկվի, սկսենք նորմալ ապրել, միևնույն է, ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար։ Ավիացիոն ոլորտը պետք է վերականգնվի, բիզնեսի ակտիվություն պետք է լինի»- ընդգծեց Բաղդասարյանը։

Տարեկան կտրվածքով, մեր զրուցակցի տեղեկացմամբ, միջինացված մոտ 10 տոկոսով գնաճ կար, որը վերջին երկու տարում պահպանվում էր․«Ներկա պահին այդ գնաճը կանգնեցված է, ու նվազման միտումներ կան»։ «Ակցեռն» գործակալության տնօրենի տեղեկացմամբ՝ այս պահին, եթե մարդիկ ցանկանան բնակարաններ գնել կամ վարձակալել, այսպես ասած, իջեցված գին չկա, անորոշություն է։ «Բոլոր հիմնարկները փակ են, վարկավորման ծրագրերը սառեցված են։ Մինչև պարզություն չլինի, տեսանելի չի լինի, թե ինչ է կատարվում»,- նշեց գործակալության տնօրենը։

Վերջինիս գնահատմամբ՝ այս իրավիճակից հետո գործակալությունները մեծ վնասներ կկրեն։ «Խնդիրներն անխուսափելի են լինելու։ Նախ՝ վարկային արձակուրդ չկա։ Փոխհատուցման ծրագրեր են միայն։ Վարկավորման, բանկային աջակցության մասով մեկ տարով արտոնյալ պայմաններ է տրված, սակայն բեռը ընկնում է մյուս տարիների վրա։ Աշխատողների՝ հետագայում վերականգնվելու խնդիր կա։ Բիզնեսն էլ սպորտի նման է։ Մարզիկը, եթե մի շրջան դադարում է մարզվել, խաղից դուրս է գալիս։ Այս դեպքում ևս նույնն է։ Այս իրավիճակում համակարգեր են քանդվում։ Տնտեսական լուրջ հետևանքներ կառաջացնի։ Ենթադրենք, այս իրավիճակը մայիսին կարգավորվեց, առնվազն մինչև տարվա վերջ, եթե մենք կարողանանք բիզնեսն այս նախնական տեսքի բերել, հերոս կլինենք»,- տեսակետ հայտնեց Հակոբ Բաղդասարյանը։

Եթե կառուցապատման ոլորտը խնդիրներ ունեցավ, գործակալությունները շղթայական կտուժեն, քանի որ նրանց ակտիվությունը կախված է կառուցապատման հետ։ Եթե նման խնդիրներ եղան, այսօր գործող գործակալությունների առնվազն կեսը նոր աշխատանք կփնտրեն, կարծում է «Ակցեռն» ընկերության ղեկավարը։ «Եթե կառուցապատման ոլորտը հարվածն իր վրա վերցրեց, ինչի հավանականությունը, ես կարծում եմ՝ մեծ է, ապա այս գործակալությունների 50 տոկոսն էլ, եթե մնա, արդեն լավ ցուցանիշ կլինի։ Այս ոլորտն այն աշխատանքը չէ, որ հնարավոր լինի տարիներով առանց եկամուտի գոյատևել։ Վնասներ միանշանակ կլինեն»,- իր խոսքը եզրափակեց «Ակցեռն» գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում