Շրի Լանկայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով բանտերից գրավի դիմաց ազատ են արձակել 2961 բանտարկյալի: Այդ մասին հայտնում է Adaderana պարբերականը:
Ըստ պարբերականի, ազատ են արձակվել մանր խախտումների համար դատապարտվածներն ու նրանք, որոնց ժամկետը ավարտին մոտ է: Ներկայումս Շրի Լանկայի բանտերում պահվում է ավելի քան 26 հազար մարդ, մինչդեռ թույլատրելի քանակը չի գերազանցում տասը հազարը:
Մարտի 17-ին հաղորդվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Իրանը որոշել է ժամանակավորապես բանտերից ազատել 85000 բանտարկյալների, այդ թվում՝ քաղբանտարկյալներին: