Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների ժամկետների երկարաձգում

«Արտակարգ դրության և համավարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական  հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը: Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է մշակվեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Անահիտ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին հանձնաժողովը շարունակում է իրականացնել իր գործունեությունը՝ պարզապես փոքր-ինչ փոփոխված ձևաչափով։ «Մասնավորապես, հանձնաժողովի նիստերը այս ընթացքում գումարվում են առցանց տարատեսակ հարթակների օգտագործման միջոցով։ Շարունակվում են նաև սահմանադրական բարեփոխումների ուղղությունների համատեքստում ընդգրկված տարբեր հարցերի առնչությամբ հետազոտությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցին, ապա, ըստ Մանասյանի, հավանաբար այդ առումով կլինի որոշակի փոփոխություն և ժամկետների երկարաձգում, ինչի առնչությամբ, ըստ հանձնաժողովի անդամի, կլինի նաև պաշտոնական հաղորդագրություն։ «Այս պահին վերջնական դիրքորոշում՝ նշված հարցի հետ կապված, պաշտոնապես ներկայացված չէ: Կարծում եմ՝ նման վերջնական դիրքորոշման ձևավորումից հետո այն պաշտոնապես կհրապարակվի»,- ասաց Մանասյանը։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ ներկայումս նիստերը առցանց են կատարվում։ Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի անդամներով ի սկզբանե պայմանավորվել են, որ եթե սահմանված ժամկետում իրենք չավարտեն աշխատանքները, ապա ժամկետները կերկարացվեն։ «Ի սկզբանե մենք ունեցել ենք մեր մտքում, որ հնարավոր է ժամկետները լրացուցիչ երկարացնելու խնդիր առաջանա։ Առաջին նիստի ժամանակ դեռևս կորոնավիրուսը չկար, բայց մենք մեր մտքում ունեցել ենք ժամկետները հնարավոր երկարացնելու պահը։ Այսինքն՝ այսպես է. եթե մենք սահմանված ժամանակացույցով ժամկետում տեղավորվում ենք, հասցնում ենք մեր աշխատանքը կատարել, ապա չի երկարացվելու, իսկ եթե տեսնենք, որ մեր աշխատանքը չենք ավարտում, կերկարացվեն ժամկետները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից հաստատված նախագծով մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում