Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանի վրիպո՞ւմը, թե՞ «ատամ»՝ Ռուսաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օերերս հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և ըստ Բելառուսի պաշտոնական հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ ռուսական գազի գինը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Զուգահեռաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսաստանյան «Գազպրոմին» առաջարկել է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել, իսկ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։

Շատերը համարում են, որ Մոսկվայում դեմարշ են համարել Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը, հատկապես՝ դրա մասին տարածված պաշտոնական տեղեկատվությունը ու դրանով է բացատրվում, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։ Իհարկե, այս վարկածն ամբողջովին հիմնազուրկ համարել չի կարելի, մանավանդ, որ Մոսկվայում ցավագին են ընդունում հետխորհրդային երկրների ինքնուրույնության ցանկացած դրսևորում, հատկապես, որ, տվյալ դեպքում, Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցն ուներ, այսպես ասած, հակառուսական ենթատեքստ։

Մյուս կողմից՝ անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չէր փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։ Այլ խոսքով՝ ցանկացած պահի սպասվում էր, որ «Գազպրոմ Արմենիան» հանդես է գալու սակագինը վերանայելու հայտով։ Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ դա տեղի է ունենալու կորոնավիրուսի համաճարակի օրերին, երբ նման նախաձեռնությունը, բառի իսկական իմաստով, կարող է կործանարար լինել դաշնակից Հայաստանի տնտեսության համար։ Մյուս կողմից՝ համաշխարհային շուկայում արձանագրվել է նավթի գների անկում, ու Հայաստանը լեգիտիմ իրավունք ուներ ակնկալել, որ դաշնակից Ռուսաստանը սահմանին իջեցնելու է Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Հենց դրա մասին է «Գազպրոմին» ուղղված Մհեր Գրիգորյանի նամակը։

Շատ հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիայի» հայտով Մոսկվան հասկացնում է, որ Երևանը գազի սակագնի իջեցման հույսեր չփայփայի, այլ խոքով՝ խնդիրը ոչ այնքան գազի սակագնի բարձրացումն է, որքան՝ մեր կառավարության ակնկալիքների մերժումը։

Ամեն դեպքում՝ հայ-ռուսական հարաբերություններում դարձյալ ճգնաժամային երևույթներ են նկատվում։ Գոնե տեսանելի է, որ վերջին ամիսների ընթացում Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սահմանափակվում են վարչապետ Միշուստինի մակարդակով, ինչը շատ վտանգավոր է, որովհետև Ռուսաստանի պետական համակարգում վարչապետին վերապահված են տեխնոկրատական ֆունկցիաներ, իսկ քաղաքական որոշումներ կայացնում է Պուտինը։ Թերևս հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամով էլ մոտիվացվում է Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը։

Այս հարթության վրա, իհարկե, դժվար է այն արդյունավետ համարել ու առհասարակ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Փաշինյանը միջամտել Մինսկի ու Մոսկվայի էներգետիկ «պատերազմներին»։ Նման ուղերձը Պուտինի համար հազիվ թե տպավորիչ լինի, հակառակը՝ կարող է ավելի խորացնել չհասկացվածությունը հայ-ռուսական հարաբերություններում։

Ի վերջո, հասկանալի է նաև, որ գազային հարցերը չեն կարող հանգուցալուծվել ԵՏՄ մակարդակում՝ թեկուզև այն պատճառով, որ գործ ունենք ոչ կենսունակ, ամորֆ կառույցի հետ, որն ընդամենը սպասարկում է Մոսկվայի կայսերական օրակարգը։ Գազային երկխոսությունը կարող է կայանալ  միայն երկկողմ մակարդակում, սակայն Մոսկվայում, ըստ ամենայնի, պատրաստ չեն երկարաժամկետ լուծումների ու գազի սակագնի հարցում առաջիկա ամիսներին թերևս պահպանվի անորոշությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում