Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պատերազմ տեսած երկիր է…․ ինչ է կատարվում Սիրիայի հայ համայնքում

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմում է, որ Սիրիայում արդեն երեք շաբաթ է, ինչ կառավարությունը շատ խիստ միջոցառումներ է ձեռնարկում, քայլեր է անում, վարչական պատիժներ է սահմանում նրանց համար, ովքեր իր սահմանած օրենքներից շեղվում են։

«Երեք շաբաթից ի վեր բոլոր դպրոցները, մշակութային կենտրոնները, վաճառատները փակ են, և երկու շաբաթ առաջ երեկոյան ժամը 18։00-ից մինչև առավոտյան ժամը 06։00-ը կառավարությունը հայտարարել է պարետային ժամ։ Ուրբաթ և շաբաթ օրերին, երբ արաբների համար աղոթքի և ծիսակատարության օրեր են, կեսօրվա ժամը 12։00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 06։00-ը հայտարարված է պարետային ժամ։ Ընդհանուր առմամբ, պետությունն արգելել է երթևեկությունը, արդեն երեք շաբաթ փակ են օդանավակայանները, ցամաքային ճանապարհները։ Նախազգուշական քայլեր են արվում, հիվանդանոցներում պատրաստություններ են տեսնում, որպեսզի վարակակիրներին մեկուսացնեն։ Իսկ բարեսիրական միությունները ամբողջ կարողություններով գործի են լծված, որպեսզի մարդկանց ապահովեն հականեխիչ միջոցներով, հիվանդանոցներն ապահովեն դեղորայքով»,- ասաց Զարմիկ Պողիկյանը։

Ըստ նրա՝ մինչև հիմա 16 վարակակիր է ստուգվել, որոնցից երկուսը մահացել են, իսկ այդ 16 հոգին մեկուսացման կենտրոններում են և հսկողության տակ։ Վարակի ավելի մեծ օջախներ, ըստ մեր զրուցակցի, բարեբախտաբար, չեն հայտնաբերվել, մարդիկ ավելի շատ տանն են մնում, զգուշություն են ցուցաբերում։

«Բոլոր տեսակի ձեռնարկները, հավաքույթները Սիրիայում դադարեցված են, մեր հայկական կազմակերպությունները, եկեղեցիներն իրենց արարողությունները դադարեցրել են, միայն մի քանի կղերականների մասնակցությամբ արարողություններ տեղի կունենան և շատ կարևոր պատարագներ։ Մշակութային բոլոր ծրագրերը դադարեցված են, իսկ բարեսիրական միությունները ջանում են չքավոր ընտանիքներին ապահովել սննդամթերքով, դեղորայքով և այլն»,- ասաց «Գանձասար» թերթի խմբագիրը։

Հետաքրքրվեցինք, թե Սիրիայում գործո՞ւմ են սահմանափակումներ ԶԼՄ-ների համար։

«Երեք շաբաթ առաջ տեղեկատվության նախարարությունը փակել է բոլոր տպարանները, տպագիր մամուլը կանգ է առել, հիմա մենք առցանց ենք աշխատում, այսինքն՝ ովքեր ցանկանում են, դիմում են, տեղեկատվություն ստանում, արգելափակումներ չկան։ Երբ ես ցանկանում եմ, կապ եմ հաստատում, տեղեկություններ ստանում։ Մենք ունենք նաև հայ բժիշկներ, որոնց հետ կապի մեջ ենք և տվյալները ստույգ միշտ ստանում ենք։ Անցյալ շաբաթ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ կային, նրանք էլ ստուգեցին։

Դժբախտաբար, հատուկ պատրաստվածություն ունեցող հիվանդանոցները մեծաթիվ չեն, քանի որ պատերազմ տեսած երկիր է Սիրիան։ Իսկ այստեղի կառավարությունը շատ զգույշ է, որպեսզի ժողովուրդը հեռու մնա վարակից, վարակակիրների թիվը նվազի»,- նշեց Զարմիկ Պողիկյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում