Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ի՞նչ է ցանկանում ճշտել Փաշինյանը

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով (Like մինուս dislike և այլ արձագանքներ)․ երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

Ասել, որ քաղաքացիների հետ շփման այս ձևաչափը Նիկոլ Փաշինյանի համար նորություն է՝ անշուշտ, ճիշտ չի լինի։

Հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին ամիսներին, երբ Փաշինյանը նոր էր վարչապետ դարձել, սա նրա ու քաղաքացիների շփման ամենատարածված միջոցն էր, որը նույնիսկ ուներ որոշակի պարբերականություն․ նման լայվեր վարչապետն անում էր յուրաքանչյուր կիրակի։ Սակայն հետո այս ձևաչափը, կարծես, իրեն սպառեց, համենայն դեպս՝ Փաշինյանը դրանից հետո քաղաքացիների հետ շփումը պահպանեց, այսպես կոչված, ստանդարտ լայվերի միջոցով, երբ ինքն էր ասելիք ունենում հասարակությանը կամ որևէ իրադարձություն օրակարգ էլ թելադրում։

Հիմա՝ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում, Փաշինյանն, ըստ էության, վերադառնում է հասարակության հետ կոնտակտի հին ձևին, սակայն հասկանալի է՝ ձևաչափային մեխանիկական կրկնություն լինել չի կարող, համենյան դեպս՝ իրավիճակը՝ եթե չասեք դրամատիկ է, գոնե այնպսիսին է, որ կառավարությունն օպերատիվ կառավարման հրամայականի առջև է կանգնած, իսկ հասարակությանը պարզապես չի կարող բավարարել տեսական զրույցների կամ օրվա համատեքստից կտրված ծրագրերի մասին խոսակցությունը։

Ի՞նչ է ցանկանում ճշտել Փաշինյանը։

Թերևս, առաջին հերթին՝ նա քաղաքացիների հարցերի միջոցով փորձում է գույքագրել այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը։ Իհարկե, ընդհանուր գծերով դրանք վարչապետին ծանոթ են, սակայն նախակորոնավիրուսային հաղորդակցության կանալներն այլևս նախկին արդյունավետությամբ չեն աշխատում, ինչը ենթադրում է, որ որոշակիորեն տարբեր կարող են լինել կառավարության օրակարգն ու հանրային տրամադրություններն ու սպասումները։ Վարչապետն, անշուշտ, դրանք համադրելու անհրաժեշտություն ունի։

Մյուս կողմից՝ կառավարությունն այս օրերին ընդունել է մոտ մեկ տասնյակին հասնող ծրագրեր, որոնք ունեն, պայմանական ասած, տնտեսական ու սոցիալական բաղադրիչներ։ Արդյո՞ք դրանք բավարար են՝ տնտեսական համակարգի անկումը կանխելու, սոցիալական ճգնաժամը զսպելու համար։ Կառավարության պրոֆիլային պատասխանատուները կարծում են՝ այո, սակայն ամենևին էլ միանշանակ չեն հասարակության դիքրորոշումները։

Պարզվեց՝ մեր հասարակությունն՝ իր սոցիալական խճանկարով շատ ավելի բարդ միավոր է, քան ենթադրվում էր ստանդարտ լուծումներով ու պատահական չէ, որ ընդունված հակաճգնաժամային գործողությունները՝ թեև բազմապրոֆիլ են, սակայն չեն «ծածկում» հասարակության բոլոր խավերի, սեգմենտների բացերը։

Կորոնավիրուսը նաև փոխել է հասարակության ընկալումը քաղաքականության, իշխանության, առհասարակ՝ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք գործում են երկրում։ Մի կողմից կառավարությունը փորձում է ներկայանալ հիմնական պատասխանատուի և օրակարգ թելադրողի դերում, մյուս կողմից՝ հասարակության անորոշությունն ու օբյեկտիվ դժգոհությունները սնում են հին ընդդիմադիր տրամադրություններ, ծնում են նորերը։ Հեղափոխության թիմի վստահության ռեսուրսը դեռ բարձր է, սակայն, գոնե առաջին տպավորությամբ, նա կորցրել է իր այսպես ասած, մենաշնորհը քաղաքական դաշտում։ Թերևս Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հաղորդակից լինել քաղաքական, հանրային նոր տրամադրությունների դինամիկային։

Իհարկե, Փաշինյանի լայվը նույնիսկ ռիսկային է, որովհետև դրա ոչ միայն բովանդակությունը, այլ նաև փաստը կարող է դառնալ քննադատության առիթ․ միանշանակ գտնվելու են ուժեր կամ գործիչներ, ովքեր քննադատելու են վարչապետին՝ ստեղծված ծանր իրավիճակում ժամանակն արդյունավետ չօգտագործելու, նույնիսկ՝ սեփական PR-ով զբաղվելու համար։ Սակայն իշխանությունը պետք է վարժվի քննադատությանը, որն այլևս հնչելու է ոչ միայն նախկինների կողմից․ կորոնավիրուսը վերջակետ դրեց հեղափոխության ռոմանտիկ փուլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում