Կորոնավիրուսային վարակի բուժումը կարող է ամերիկացիներին տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով FAIR Health անկախ կազմակերպության տվյալները:
Ըստ հեռուստաալիքի, այն հիվանդները, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն, ստիպված կլինեն վճարել 42-ից 74 հազար դոլար: Նույն խնդրին կարող են բախվել նաև նրանք, որոնց ապահովագրական ընկերությունները կհամարեն, որ ցուցաբերվող բժշկական օգնությունը ներառված չէ ապահովագրական ծառայությունների ցանկում:
Օրինակ՝ հոսպիտալացման վեց օրվա համար հիվանդները ստիպված կլինեն վճարել մոտ 73 հազար դոլար:
Միացյալ Նահանգներում ավելի քան 7 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ երկրում կա ավելի քան 273 հազար հաստատված վարակ: