Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռևազյանը հերքում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին «լիցենզիայից զրկելու» մասին լուրերը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե իբր Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային «զրկել է լիցենզիայից»: Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից :

Այս Ռևազյանն այս թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ տեսակապի միջոցով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, կոմիտեն ևս հայտարարություն է տարածել:

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,-ասաց Ռևազյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս ասաջ իրենք նշել էին, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին: «Ինչպես նշել էի ամիսներ առաջ՝ իրոք մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մեր Քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից»,-ասաց Ռևազյանն ու նկատեց՝ երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ:

Նա շեշտեց՝ առկա լրջագույն խնդիրները  շատ-շատ  վաղուցվա խնդիրներ են, որոնք մեկ օրվա ընթացքում չեն լուծվի:

Ռևազյանն ասաց՝ պետք է նոր մասնագետներ ներգրավել, պետք է ուսում տալ, նոր մոտեցումներ բերել Քաղավիացիա, և իրենք արդեն ընթացք են տվել, արդեն, լուրջ քայլեր արել են: Նա նշեց՝ շատ էին մեղադրում, հետաքրքրվում, թե ինչ հսկողություն է արվում, որ Հայաստանում գրանցված օդանավերը թռնում են, օրինակ, Սոմալի: «Մենք այսօր չունենք որևէ չվերթ Աֆրիկա»,-վստահեցրեց Ռևազյանը:

Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքի էջում ևս այս թեմայով հրապարկվել է պարզաբանում՝ շեշտելով, որ Հայաստանը  ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից

«2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»,-նշված է հայտարարությունում:

Կոմիտեից հիշեցրել են, որ ինչպես արդեն տեղեկացրել էին ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն:

« Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասված է հայտարությունում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում