Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Դավայ էղեք ստուց». հեղափոխության ժամանակ փողոց փակած անչափահասներին ծեծի ենթարկած չորս երիտասարդները համաներվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է 4 երիտասարդների գործի քննությունը, որոնք մեղադրվում էին Թավշյա հեղափոխության օրերին՝ 2018 թվականի ապրիլի 20 -ին, խաղաղ ցուցարարների՝ անչափահաս տղաների նկատմամբ խմբի կազմում կատարած խուլիգանության համար:

1992-1993 թվականներին ծնված Գագիկ Ա.-ին ու նրա ընկերներ Սարգիս Հ.-ին, Սարգիս Բ.-ին, 1989 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի ապրիլի 20-ին, ժամը 13-ի սահմաններում նրանք Սարգիս Հ.-ի վարած «Տոյոտա Կորոլա» մեքենայով, իրենց արարքներն ու ինքնությունները քողարկելու նպատակով մեքենայի հաշվառման համարանիշը փոխած՝ երթևեկել են Էրեբունի փողոցով:  Այվազովսկի 29 հասցեի դիմաց նկատելով ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը փակած խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակից մի խումբ անչափահասների, որոնց թվում՝ անչափահասներ Դավիթ Ա.-ին, Հայկ Խ.-ին, Սերգեյ Հ.-ին, Գարիկ Մ.-ին, վիճաբանել են նրանց հետ՝ պահանջելով բացել ճանապարհը:

«Տոյոտա Կորոլայի» մեջ գտնվող չորս երիտասարդները, ըստ մեղադրանքի, իջել են մեքենայից, դռները բաց վիճակում թողել ճանապարհի երթևեկելի մասում, մոտեցել են ակցիայի մասնակից անչափահասներին և ներկա քաղաքացիների ու երթևեկության մասնակից մեքենաների վարորդների, ուղևորների աչքի առաջ  խուլիգանական մղումներով, ակցիայի մասնակից անչափահասներին ահաբեկելու դիտավորությամբ նրանց նկատմամբ գործադրել են բռնություն:

Գագիկ Ա.-ն, ըստ մեղադրանքի, ոտքերով երկու անգամ հարվածել է անչափահաս Դավիթ Ա.-ի ոտքին ու որովայնին, քաշքշել է նրա շորերից,  ու ձեռքերից:

Սարգիս Բ.-ն բռնել է փախչելու փորձ անող Գագիկ Ա.-ի ձեռքերից, մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա գլխին, մեկ անգամ ոտքով՝ նրա որովայնի հատվածին:

Վլադիմիր Մ.-ն իր հերթին ոտքով հարվածել է անչափահաս Դավիթ Ա.-ի որովայնին, բռնել է անչափահաս Գարիկ Մ.-ին ու ապտակել է նրան:

Սարգիս Հ.-ն, ըստ մեղադրանքի, մեքենայի միջից վերցրել ու որպես  զենք է գործադրել փայտե մահակ, որով հարվածել է անչափահաս Դավիթ Ա.-ի մեջքին:

Գագիկ Ա.-ին, Սարգիս Բ.-ին,Վլադիմիր Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հ.-ին՝ որպես  զենք գործածված առարկայի՝ փայտե մահակի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալներից ավելի «տարիքովը»՝ 29-ամյա Վլադիմիր Մ.-ն,  նախկինում համասեռ հանցավոր արարքի համար արդեն դատված էր. 2016 թվականին նա դատապարտվել էր խմբի կազմում կատարված խուլիգանության համար, ազատ էր արձակվել 2017 թվականի օգոստոսին, դատվածությունը մարված չէր:

Քրեական գործի դատական քննության փուլում ամբաստանյալներ Սարգիս Բ.-ն, Վլադիմիր Մ.-ն միջնորդել են, որ իրենց նկատմամբ կիրառվի Համաներման ակտի համապատասխան դրույթը և դադարեցվի իրենց քրեական հետապնդումը, քանի որ երկուսն էլ Համաներման ակտի ուժի մեջ մտնելու պահին իրենց խնամքին ունեին մինչև 3 տարեկան մեկական երեխա: Սարգիս Բ.-ն ու Վլադիմիր Մ.-ն համաձայնություն են հայտնել, որ իրենց քրեական հետապնդումը դադարեցվի ո՛չ արդարացման հիմքով:

Դատարանը հաշվի է առել, որ Համաներման ակտի ուժի մեջ մտնելու օրվա՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Վլադիմիր Մ.-ի խնամքին էր 2016 թվականին ծնված երեխան, իսկ Սարգիս Բ.-ի խնամքին՝ 2017 թվականին ծնված երեխան:

Դատարանը Սարգիս Բ.-ի ու Վլադիմիր Մ.-ի միջնորդությունները բավարարել է, նրանց քրեական հետապնումը դադարեցրել է Համաներման ակտի՝ վերը հիշատակված դրույթի հիմքով:

Ամբաստանյալներ Գագիկ Ա.-ն ու Սարգիս Հ.-ն դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Անչափահաս տուժող Դավիթ Ա.-ն պնդել է նախաքննական ցուցմունքները, համաձայն որոնց՝ 2018 թվականի ապրիլի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ընկերների՝ Սերգեյի, Հայկի ու մի խումբ այլ տղաների ու աղջիկների հետ քայլել է Էրեբունի վարչական շրջանի տարածքով, մասնակցել է Թավշյա հեղափոխության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիային:

Իրենք փակել են Այվազովսկի փողոցի երթևեկելի հատվածի մի մասը՝ մյուս մասը թողնելով բաց: Մեքենաները շրջանցել են իրենց ու իրականացրել են երթևեկը:

Բայց «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի մեքենա կանգնել է իրենց մոտ, մեքենայում գտնվող տղաներն ասել են, թե շտապում են, պետք է գնան հիվանդանոց: Իրենք ասել են, որ ճանապարհի հանդիպակաց հատվածը բաց է, թող երթևեկեն, բայց  մեքենայի մեջ գտնվող երիտասարդներից մեկը իրեն հարվածել է: Հետո չորս երիտասարդները դուրս են եկել մեքենայից, սկսել են վիճաբանել իրենց հետ, հայհոյել, քաշքշել են, վերջում էլ մահակով հարվածել են իր մեջքին, գցել են գետնին:

Անչափահաս տուժող Գարիկ Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը գնացել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող քոլեջի մոտ, որտեղ հավաքված էին տղաներ ու աղջիկներ: 15-20 հոգով քայլել են դեպի «Էրեբունի» թանգարան: Որոշել են փակել Այվազովսկի փողոցի աջակողմյան երթևեկելի հատվածը՝ երթևեկության համար բաց թողնելով ձախակողմյանը: Մեքենաները շրջանցել են իրենց: Բայց մոխրագույն «Տոյոտա Կորոլա» մեքենան մոտեցել ու կանգնել է իրենց մոտ, մեքենայի մեջ գտնվող երիտասարդները ձեռքերը դուրս հանած՝ հայհոյել են իրենց: Իրենց հետ քայլող Դավիթ Ա.-ն, ում ուսերին գցած էր Հայաստանի եռագույն դրոշը, մոտեցել է այդ մեքենային, ինչ-որ բան են խոսել:

Վարորդի կողքին նստած երիտասարդը ձեռքով հրել է Դավիթին: Մեքենայից դուրս են եկել չորս տղաներ, մոտեցել են իրենց, սկսել են վիճել, քաշքշել: Սև ամառային գլխարկով տղան ապտակել է իրեն: Ուսերին եռագույն գցած Դավիթ Ա.-ին մի քանի անգամ են հարվածել, նա ընկել է գետնին…

Միջադեպը տեսանկարահանվել է: Տեսանյութը հետազոտվել է գործի քննության ընթացքում: Տեսանյութում լսվում են հետևյալ արտահայտությունները. «Վատ ե՞ս, արա», «Խի՞ ես խփում»: Մահակով երիտասարդը՝ Սարգիս Հ.-ն, մահակը թափահարելով ակցիայի մասնակիցների ուղղությամբ գոռում է. «Դավայ էղեք ստուց»: Երբ «Տոյոտա Կորոլայի» չորս երիտասարդները խուլիգանական գործողություններից հետո նստում են մեքենա ու փորձում են հեռանալ, ակցիայի մասնակիցներից մեկը նրանց հետևից գոռում է. «Չեք կարող անցնել, Հայաստանի դրոշը խի՞ եք գետնին գցել»:

Դատարանը Սարգիս Հ.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, դատապարտեց  4 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվեց նախնական կալանքի տակ գտնված 28 օրը, վերջնական պատիժ սահմանվեց 4 տարի 5 ամիս 2 օր ազատազրկում:

Գագիկ Ա.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվեց տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Սարգիս Հ.-ի ու Գագիկ Ա.-ի նկատմամբ կիրառվեցին Համաներման ակտի համապատասխան դրույթները, նրանք երկուսն էլ ազատվեցին պատժից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում