Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնի հղի հարսնացուն՝ Քերի Սայմոնսը, հայտարարել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ տանը է՝ կորոնավիրուսի ախտանիշներով:
«Անցած շաբաթ ես անկողնում անցկացրեցի կորոնավիրուսի հիմնական ախտանիշներով: Ես կարիք չունեի թեստ անցնելու, յոթ օր հանգստանալուց հետո ես ավելի լավ եմ զգում և ապաքինվում եմ», – գրել է Սայմոնսը Twitter-ում:
Ինքը՝ Բրիտանիայի վարչապետը, արդեն մեկ շաբաթ է, ինչ ինքնամեկուսացվել է նույնպես կորոնավիրուսով վարակվելու պատճառով: