Թուրքիայում կորոնավիրուսի վարակի հայտնաբերված դեպքերի թիվը օրվա ընթացքում ավելացել է՝ 20,921-ից հասնելով 23,934-ի, մահացությունների ընդհանուր թիվը աճել է 425-ից մինչև 501-ը՝ ասել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:
«Այսօր 19,664 թեստ է իրականացվել, հայտնաբերվել է 3013 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 23,934 մարդ:
Այսօր մենք կորցրել ենք 76 հիվանդի, ընդհանուր առմամբ մահացել է 501 մարդ: Այսօր 302-ը բուժվել է, ընդհանուր առմամբ 786 հիվանդ է բուժվել», – գրել է Կոջան Twitter-ում: