Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարտոֆիլի, ցորենի, ցանկատարածությունները լրջորեն պակասել են․ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներից մի քանիսը միտված են oժանդակել գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններին և անհատներին, որոնք դրամական միջոցներ ներգրավելու խնդիր ունեն։

Մարտի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, ոռոգման արդիական համակարգերի, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ու այծաբուծության զարգացման, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի և գյուղատնտեսական տեխնիկայի ու ագրոպարենային ոլորտի սարքավորումները լիզինգով ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք, ընդ որում, կապալառուի միջոցով կառուցվող ջերմատները, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները կարող են այսուհետև դիտարկվել որպես լիզինգի առարկա։

Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և համաֆինանսավորում՝ տարբեր նպատակների վարկերի համար տարբերակված չափաքանակներով։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը նախ դրական գնահատեց կառավարության որոշումը, միաժամանակ նշելով, որ որոշակի վերապահումներ կան։ Նրա խոսքերով՝ գյուղացիների այսօրվա տնտեսական վատ վիճակի պատճառը բանկային համակարգի աշխատանքն է ու վարկերը․ «Այսօր կառավարությունը քայլ է անում՝ շտկելու այդ իրավիճակը։ Իհարկե, ողջունում եմ դա, բայց չշտապենք»։ Բերբերյանի տեղեկացմամբ՝ այսօր գյուղացիների համար առաջնային խնդիրը ցանկատարածությունների ավելացումն է, որը վերջին տարիներին նվազել է։ «Կառավարությունն անհապաղ պետք է մտածի ցանկատարածությունների ավելացման ու վերականգնման մասին։ Թեկուզ գյուղացուն սերմացու, տնկանյութ բաժանեն։ Դա ավելի իրատեսական օգնություն կլինի, քան գումարայինը։ Գումարը կարող է իր նպատակին չծառայել»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Ոլորտի մասնագետի խոսքերով՝ այսօր գյուղատնտեսության ոլորտն աշխատում է, Արարատյան դաշտավայրում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում աշխատանքային եռուզեռը կա։ «Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ ցանկատարածություններն ավելացնենք։ Ուզում եմ դիմել կառավարությանը, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել կարտոֆիլի, ցորենի, ցանկատարածությունների վրա։ Դրանք լուրջ պակասել են։ Այսօր մենք պատրաստ ենք կառավարությանը նեցուկ լինել ու այդ խնդիրները լուծել»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ գյուղացին ֆինանսական միջոցներ չունի, սերմացու չունի։

Բերբերյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ պարենային անվտանգությունն առաջնային է։ «Ես զարմանում եմ, որ պետք է հասնեինք այս օրին, նոր կառավարությունը հասկանար։ Մենք շատ հարցերում պետք է ինքնաբավ լինենք՝ պահպանելով արտահանման միտումը։ Եթե հացազգիները մենք կարող ենք 30, 40, 50 տոկոս ապահովել, բայց չէ որ կարող ենք կարտոֆիլն արտահանել, դրա դիմաց ցորեն, հաց բերել։ Ռուսաստանն անսահմանափակ ցորեն ունի։ Իրենք էլ կարտոֆիլի կարիք ունեն։ Մենք պետք է ունենանք բարձր վերարտադրության սերմացուներ, որ հեկտարի բերքատվությունն ավելացնենք։ Այստեղ ևս մասնագիտական լուրջ մոտեցում է հարկավոր»,- մտահոգություն հայտնեց Հրաչ Բերբերյանը։

Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը վստահեցրեց, որ այս օրերին գյուղատնտեսական ոլորտում գյուղացիական տնտեսությունները ապրանքի իրացման խնդիր չունեն։ «Ընդհակառակը, կարտոֆիլ ներկրում ենք Բելառուսից։ Այն հանրապետությունից, որը 56 հազար տոննա կարտոֆիլ էր արտահանում։ Այնպես որ, ներկրող ենք դարձել։ Դա եղել է նախկինում կառավարության տգետ քաղաքականության հետևանքը։ Նույնը հացազգիների հարցում։ Մենք 3-4 տարի առաջ ցանկատարածությունների բավարար քանակ ունեինք, էսօր հացազգիները 30 տոկոսով պակասել են։ Այս տարի էլ կպակասի»,- հավելեց Բերբերյանը։

Այս տարվա գյուղատնտեսական կանխատեսումների մասով, միավորման ղեկավարը նշեց՝ քանի որ անցյալ տարի նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել, գյուղատնտեսությունը համարվել էր երկրորդային, ապա այս տարի սպասելիքները մեծ չեն․ «Կառավարությունը պետք է լրջորեն նայի այս բնագավառին։ Սա այն բնագավառն է, որը ՀՆԱ է ապահովում։ Ապահովում է պարենային ու ազգային անվտանգությունը»,-ասաց մեր զրուցակիցը։

Բերբերյանի կարծիքով՝ գյուղացիները կօգտվեն կառավարության կողմից անտոկոս վարկերի տրամադրման ծրագրից, սակայն այստեղ գյուղատնտեսական ժամանակի հարց է առաջանում։ «Կառավարությունն այս որոշումները պետք է կայացներ հունվար ամսին։ Հիմա եռուզեռը գնում է։ Ե՞րբ պետք է գյուղացին այդ վարկը ստանա, ե՞րբ պետք է ձեռք բերի սերմացուն, պարարտանյութը։ Կառավարությունը մի քիչ ուշ է ընդունել այս որոշումները։ Կառավարությունում, եթե մասնագետներ լինեին, այս հարցը հունվարին կքննարկեին»,- կարծիք հայտնեց Հրաչ Բերբերյանը։ Նա հավատացրեց, որ ոլորտում խուճապ չկա՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։ «Բոլորս էլ գիտակից մարդիկ ենք, վիրուսները կգան-կգնան, բայց մարդկությունը կմնա։ Եթե ուզում ես գյուղատնտեսությունը զարգացնել, ապա հիմա պետք է մտածես հաջորդ տարվա մասին։ Հիմա արդեն ուշ է որևէ բան անելը։ Եթե այս քաղաքականությունը ձևական բնույթ է կրում, ուրեմն միտումնավոր ուշացրել են, եթե առանց հասկանալու են ուշացրել, դա էլ իրենց խնդիրն է։ Բայց այսքանով հանդերձ ողջունում ենք որոշումները, քանի որ դրանց մեջ գաղափար կա»,- իր խոսքը եզրափակեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում