Thursday, 18 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Ինչո՞ւ և ի՞նչ են գուժում Քոչարյանի պաշտպանները

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ դատախազությունը ռիսկի խմբում գտնվող 20 կալանավորի խափանման միջոցը փոխելու համար կդիմի դատարաններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու կալանավորների խափանման միջոց արդեն փոխվել է։ Իր հերթին իրավիճակից թելադրված նախաձեռնությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:

Այս համտեքստում հերթական անգամ սրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, մանավանդ, որ նա երեկ դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին ասել է, որ հստակ չի կարող պնդել, թե Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին լավացել է, բայց էապես ավելի լավ է, քան բժշկական հիմնարկ տեղափոխվելու ժամանակ: Այլ խոսքով՝ պաշտպանն անուղղակիորեն արձանագրել է, որ երկրորդ նախագահին մեկուսարան են տարել ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ այն մոտիվով, որ նա իրեն «էապես ավելի լավ» է զգում։

Այս պարագայում ամբողջովին անհասկանալի է այն հայտարարությունն, որ այսօր հնչեցրել է Քոչարյանի մեկ այլ պաշտպան։ Եթե Քոչարյանին բան պատահի, ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է  Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանը:

Քոչարյանին «բան պատահելու» վարկածն առաջին անգամ շաբաթներ առաջ շրջանառու էր դարձրել նրա մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը։

Ինչո՞ւ են «գուժում» Քոչարյանի պաշտպանները։

Եթե երկրորդ նախագահի փաստաբանները գրավոր ապացույցներ ունեն առ այն, որ Քոչարյանն ունի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատազրկման կամ կալանքի հետ, կարող են ներկայացնել դատարան ու չեմ կարծում՝ որևէ դատավոր կարող է անտեսել նման փաստաթղթի առկայությունը։

Եթե պաշտպանական թիմի մտահոգությունները կապված են կորոնավիրուսի հետ, ապա այստեղ աղմկելու պատճառ դարձյալ չկա, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե համաճարակով պայմանավորված ինչ փոփոխությունների է ենթարկվել երկրի քրեա-դատավարական քաղաքականությունը, արդյո՞ք ծանր հանցագործությունների համար, որոնցով մեղադրվում է Քոչարյանը, կիրառելի է խափանման միջոցը վերանայելու հորդորը կամ իմպերատիվը։

Հավանաբար՝ ոչ, որովհետև այդ դեպքում մեծ է ռիսկը, որ ազատության մեջ կհայտնվեն ծանր հանցագործներ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի հետևանքով ազատության մեջ են հայտնվել թեթև և միջին հանցագործության մեջ մեղադրվող մարդիկ։

Իսկ գուցե Քոչարյանի պաշտպաններն այլ բան են ակնարկում՝ դա քողարկելով իրենց պաշտպանյալի հիվանդության կամ համաճարակի հանգամանքով։ Կարծում եմ՝ տեղին է, որպեսզի պատկան մարմինները պաշտպանական խմբից փորձեն պարզել, թե Քոչարյանին սպառնացող ինչ ռիսկերի մասին են նրանք ակնարկում։ Համենայն դեպս, դա անհրաժեշտություն է, որպեսզի հարցը դուրս գա շահարկումների շրջապտույտից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում