«Նախագահը հանձնարարել է հետաձգել ազգային նախագծերին վերաբերող գործողությունները, որոնք նախատեսվում էր իրականացնել 2020-ին մինչև հաջորդ 2021 թվականը ներառյալ՝ նոր վարչական մայրաքաղաք տեղափոխվելը, ինչպես նաև Եգիպտոսի Մեծ թանգարանի բացումը», – ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝գրում է ria.ru-ն:
Ըստ հաղորդագրության՝ միջոցառումների տեղափոխումը կապված է «վիրուսի տարածման դեմ պայքարի գործընթացի հանգամանքների և հետևանքների հետ»:
Եգիպտոսում ներկայում արձանագրվում է կորոնավիրուսի 985 դեպք:
Նոր վարչական մայրաքաղաքը Եգիպտոսի կողմից իրականացվող խոշորագույն նախագծերից մեկն է: Այն նախագծված է՝ բեռնաթափելու համար Մեծ Կահիրեն, որտեղ արդեն ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ:
Եգիպտոսի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների՝ Կահիրեից 45 կմ դեպի արևելք նոր մայրաքաղաք տեղափոխվելու մեկնարկը նախատեսված էր ամռան սկզբին: