Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նավթի գների անկմանը կհետևի գազի գների անկումը. Հայաստանը ճիշտ է օգտագործում դեպքերի այսպիսի զարգացումը

«Հայաստանում գազի գնագոյացման մեխանիզմը պետք է լինի հստակ, թափանցիկ և տրամաբանական: Ցավոք սրտի, անցած տասնամյակների ընթացքում այդպիսի բան տեղի չի ունեցել: Ուստի այս պարագայում այդպիսի հայտ ներկայացնելը «Գազպրոմ Արմենիայի» կողմից ժամանակավրեպ էր և ուղղակի արտացոլում է այդ կառույցի կորպորատիվ, եսակենտրոն, էգոիստական մոտեցումը»:

Նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը, որն արձանագրվեց այս ամսվա ընթացքում, ինչպես և կանխատեսվում էր՝ սկսել է ազդել նաև մեկ այլ տարածված էներգառեսուրսի՝ բնական գազի գների վրա: Մեզ, իհարկե, այս պարագայում գլխավորապես հետաքրքրում է ռուսական գազի գինը, քանի որ Հայաստանը կապույտ վառելիքը գրեթե ամբողջությամբ ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից: Ավելի ճիշտ՝ այն Հայաստանին մատակարարում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, իսկ հայաստանյան սպառողին՝ իր դուստր ընկերությունը Հայաստանում՝ «Գազպրոմ Արմենիան»: Սա, իհարկե, երկար ու բավական ծեծված պատմություն է, որի մանրամասները նորից հիշեցնելու կարիք երևի թե չկա: Այս պահին շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում էներգակիրների շուկայում, այս վերջին զարգացումները կբերե՞ն ռուսական գազի գնի վերանայմանը: Հայաստանում, իհարկե, ակնկալում են, որ խոսքը գնի նվազեցման մասին կլինի, բայց, կարծես թե, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այստեղ հարկավոր է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ խոսքը թե՛ գազի ինքնարժեքի և թե՛ հայաստանյան սպառողին մատակարարվող գազի սակագնի մասին է, որովհետև դրանց միջև բավական մեծ տարբերություն կա:

Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցի շուրջ: «Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը», – նշված է նամակում:

Հաջորդ օրը առցանց մամուլում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ առաջարկելով վերանայել գազի սակագինը:

Տեղեկությունները հակասական են: Որոշ լրատվական կայքեր գրում են, թե «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է սպառողների համար գազի սակագինը հուլիսի 1-ից բարձրացնել 36 տոկոսով, և կան լրատվականներ, որոնք գրում են, որ ընկերությունն առաջարկել է հուլիսի 1-ից բնակչության համար գազի սակագինը սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 139 դրամի փոխարեն։

Հիշեցնենք, որ ըստ 2018 թ. դեկտեմբերի 31-ին Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Միլլերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ «Գազպրոմը» 1000 մ³ գազը Վրաստան-Հայաստան սահմանին հայկական կողմին մատակարարում է 165 ԱՄՆ դոլարով:

https://i.ytimg.com/vi/11eVLN3lMrs/maxresdefault.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:

– Պարոն Մարջանյան, ի՞նչ է այսօր կատարվում ռուսական գազի գնի շուրջ:

– Ինչպես գիտեք՝ փոխվարչապետ Գրիգորյանը դիմել է «Գազպրոմին»՝ Հայաստան մատակարարվող գազի գների իջեցման հետ կապված: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը շատ ճիշտ և շատ տեղին է արված: Այժմ ողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը և Հայաստանը, ապրում են երկու խոշորագույն իրադարձություններ:

Առաջինը «ՕՊԵԿ պլյուս» համակարգի փլուզումն էր, որի հետևանքով նավթի գներն ընկան: Իսկ շատ ավելի մասշտաբային երևույթ է կորոնավիրուսի այս համաճարակը: Երկու այս գործոնները բերեցին նրան, որ, նախ, անկում ապրեցին նավթի գները, երկրորդը՝ ամբողջ աշխարհի տնտեսական համակարգը և հատկապես, այսպես կոչված, կողպված երկրների տնտեսական համակարգերը, – իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը հանդիսանում է կողպված երկիր, – կկրեն շատ լուրջ վնասներ: Ուստի կարծում եմ՝ շատ տեղին է դիմել մեր ռազմավարական գործընկերոջը գազի գները վերանայելու, իջեցնելու խնդրանքով, որպեսզի թեթևացվեն գալիք ապագայի անխուսափելի և բավական լուրջ սոցիալ-տնտեսական ազդեցությունները:

– Գազի գնի հարցը հատկապես վերջին տարիներին բավական զգայուն և սուր խնդիր է դարձել հայ-ռուսական հարաբերություններում և հաճախ հասնում է նույնիսկ քաղաքական մակարդակի՝ ինչ-որ տեղ օգտագործվելով որպես քաղաքական լծակ: Եվ այն միշտ գնում էր դեպի բարձրացում: Հիշում ենք, որ 2018 թ. վերջին նոր բանակցություններ եղան, բայց միայն սահմանի վրա այն բարձրացավ՝ 150 դոլարից հասնելով 165-ի: Ու թեև ներքին սակագինը մնաց նույնը, բայց ամեն դեպքում այն գրեթե կրկնակի անգամ բարձր է ինքնարժեքից:

Այսինքն՝ սա սպասված քայլ էր Հայաստանի կողմից: Ի՞նչ է հիմա առաջարկում Հայաստանի կառավարությունը. իջեցնել ինքնարժե՞քը, թե՞ սպառողների գազի սակագինը: Ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենանք:

– Գիտեք, կարևոր հարց եք բարձրացնում, ուղղակի այդ հարցը մի քանի խումբ հարցերից է բաղկացած: Նախ՝ Հայաստանի ներքին գների հարցը: Այդ՝ մոտավորապես 100 տոկոս մարժայի առկայությունը միշտ հարցեր է առաջացրել հայ հանրության շրջանում և մասնագետների շրջանակների կողմից նույնպես: Այդ հարցերը, ցավոք սրտի, հստակ և հոդաբաշխ պատասխան չստացան: Սա՝ ինչ վերաբերում է գազի գնի ներքին գնագոյացման մեխանիզմին:

Ինչ վերաբերում է գազի գնին, այսպես ասած, սահմանի վրա, ապա կարծում եմ, որ Հայաստանի նախաձեռնությունը ճիշտ է, որովհետև ելակետայինը գնագոյացման մեխանիզմում, ի վերջո, մատակարարվող գազի գինն է ինքնին:

Այնպես որ, փոխվարչապետ Գրիգորյանի նախաձեռնությունն այս տեսանկյունից, կարծում եմ, շատ ճիշտ է: Պետք է թեթևացնենք ճնշումը սկզբնական գործոնից և հետո կամաց-կամաց լուծենք մնացած խնդիրները: Այստեղ ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել այն, ինչ բազմիցս ասել եմ հարցազրույցների ժամանակ: Հայաստանում գազի գնագոյացման մեխանիզմը պետք է լինի հստակ, թափանցիկ և տրամաբանական: Ցավոք սրտի, անցած տասնամյակների ընթացքում այդպիսի բան տեղի չի ունեցել:

– Այսինքն՝ նախ և առաջ պետք է զսպվի ինքնարժեքը, որպեսզի դա չազդի սպառողներին մատակարարվող գազի սակագնի վրա:

– Այո՛: Եվ դա ռացիոնալ հիմք ունի, թե ինչու մենք կարող ենք ակնկալել մատակարարվող գազի գնի անկում: Բանը նրանում է, որ գազն, իհարկե, նավթ չէ, բայց անուղղակիորեն գազի գինը միջազգային շուկաներում կապված է նավթի գնի հետ: Եվ ահա, եթե իջնում են նավթի գները՝ բնական է ակնկալել, որ կիջնի նաև գազի գինը: Եվ այդ հիմքով կարելի է ակնկալել, որ հարցը կստանա դրական լուծում, մանավանդ որ Հայաստանը և Ռուսաստանը կապում են դաշնակցային հարաբերություններ, այն էլ՝ ռազմավարական բնույթի դաշնակցային հարաբերություններ, և կարծում եմ՝ այստեղ ակնկալիքները միանգամային հիմնավորված են:

– Այո, բայց, օրինակ, 2013 թվականի հայտնի պայմանագիրը, կարծես, այդքան էլ չէր համապատասխանում դաշնակցային, իրավահավասար հարաբերությունների ոգուն: Դրա վերանայման կարիք չկա՞ հիմա:

– Նկատի ունեք «ՀայՌուսգազարդի» 100 տոկոս բաժնետոմսերի հանձնումը «Գազպրոմի՞ն»:
– Այո:

– Այո, դա բավական կոշտ վարչարարական որոշում էր ռուսական կողմի տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և այլ երկրներ գազը և ընդհանրապես էներգակիրները՝ հում նավթը, նավթամթերքը, բնական գազը, հեղուկացված գազը, դիտարկում են որպես աշխարհաքաղաքական գործոն: Այդ տեսանկյունից էներգակիրների գնագոյացումը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, թե՛ ամենատարբեր երկրներում դիտարկվում է նաև որպես աշխարհաքաղաքական գործոն: Այո, դիրքորոշումն այդպիսին էր այդ ժամանակ, բայց, ինչպես գիտենք, ժամանակները շատ արագ փոխվում են: Կորոնավիրուսի պարագայում հասկանալի է, որ սա պանդեմիա է, որը պատել է ամբողջ աշխարհին: Սա նոր և մասշտաբային երևույթ է: Բայց ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ «ՕՊԵԿ պլյուս» համակարգի փլուզումն էլ բավական մասշտաբային երևույթ է, որի ակունքները գնում են 2003 թ. սեպտեմբեր, երբ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմավարական, այսպես ասած, ոչ հանրային դաշինք կնքվեց, որպեսզի այդ ժամանակ բացառվի Ռուսաստանի վրա նավթային այն հարվածը, որը ժամանակին ստացավ ԽՍՀՄ-ը և որը որոշակիորեն օժանդակեց ԽՍՀՄ փլուզմանը: Այսօր արդեն ավարտվում են նաև 2003 թ. այդ ռազմավարական դաշինքի ժամանակները, այնպես որ մենք ապրում ենք լուրջ փոփոխությունների ժամանակում:

– Իսկ նավթի գների անկումը որքանո՞վ կազդի գազի գնի վրա: Որոշակի պատկերացում ունե՞ք այս հարցի վերաբերյալ:

– Այդ կապը շատ խճողված և բարդ կապ է: Չեմ կարծում, որ այստեղ մենք կընկղմվենք այդ կապերի նկարագրության մեջ: Բավական է փաստել հետևյալը, որ նավթի գների անկմանը անուղղակիորեն կհետևի գազի գների անկումը, և դեպքերի այսպիսի զարգացումը, կարծում եմ, Հայաստանը ճիշտ է օգտագործում:

– Ռուսական գազը մտնո՞ւմ է այդ շուկայի տրամաբանության մեջ:

– Այո, իհարկե:
– Մամուլում հակասական լուրեր են հրապարակվել «Գազպրոմ Արմենիայի» առաջարկի մասին: Մի կողմից նշվում է, թե «Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ-ին առաջարկել է նվազեցնել գազի գինը, բայց կար նաև տեղեկություն, որտեղ նշվում է, թե առաջարկել է բարձրացնել գինը: Սրանցից ո՞րն է ճիշտ:

– Ես որքան տեղյակ եմ՝ առաջարկել է բարձրացնել սակագները մոտ 30 տոկոսով:

– Banks.am-ում կարդում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ առաջարկելով հուլիսի 1-ից բնակչության համար գազի սակագինը ներկայիս 139 դրամի փոխարեն սահմանել 135,9 դրամ։

– Դա՝ որոշակի կատեգորիայի համար: Եթե ամբողջությամբ նայեք սկզբնաղբյուր լուրը՝ այնտեղ խոսքը գնում է մի խումբ օգտատերերի մասին, որոնց մասով առաջարկվում է սակագինը իջեցնել: Բայց հիմնական դիրքորոշումը սակագների բարձրացումն է: Եվ նորից այստեղ իրենք որոշակի տրամաբանություն ունեն ասելու, որովհետև գազի գինը սահմանին բարձրացել էր, 1 տարի, փաստորեն, իրենք գործում էին բարձրացված գների պայմաններում և հիմա՝ 1 տարի անց, առաջարկում են բարձրացնել նաև սակագները սպառողների համար: Բայց այստեղ արդեն անցնենք մասնագիտական մեկնաբանության: «Գազպրոմ Արմենիայի» այդպիսի դիրքորոշումը հասկանալի և ընդունելի կլիներ, եթե անցած տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիան», պատկան մարմինները, ՀԾԿՀ-ն և խորհրդարանի այն երկու հանձնաժողովները, որոնք զբաղվում էին այս հարցով, հստակ և հոդաբաշխ պատասխանեին, թե ինչպիսի՞ն են սակագների գոյացման մեխանիզմները և արդյո՞ք կան այնտեղ ոչ ռացիոնալ ծախսեր, թե՞ ոչ: Ցավոք սրտի, այդ իրադրությունը մենք չունենք, ուստի այս պարագայում այդպիսի հայտ ներկայացնելը «Գազպրոմ Արմենիայի» կողմից, կարծում եմ, ժամանակավրեպ էր և ուղղակի արտացոլում է այդ կառույցի կորպորատիվ, եսակենտրոն, էգոիստական մոտեցումը, ինչն, իհարկե, շատ բնական է խոշոր կառույցների համար: Պարզապես հարցն այն է, որ կառավարությունը և զսպող օղակները պետք է ստեղծված իրավիճակում գտնեն կոմպրոմիսային, հավասարակշիռ, ճիշտ լուծում:

– Ուղղակի այդ ամենը ժողովրդի հաշվին չպետք է լինի:

– Իհարկե, դա պետք է բացառել: Ժողովուրդը չպետք է վճարի իր գրպանից այդ երկու կողմերի թերացումները: Իսկ որ թերացումներն առկա են երկու կողմում է՝ դա ակնհայտ է:

– Եվ վերջին հարցը: Մենք, ըստ էության, խոսեցինք մեզ համար նավթի գների անկման հնարավոր դրական կողմի մասին: Հիմա անդրադառնանք հնարավոր վնասներին: Եթե նավթի գների անկումը հարվածի Ռուսաստանի տնտեսությանը և ընդհանուր Եվրասիական տնտեսական միության շուկային՝ դա մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

– Կազդի ոչ անուղղակի: Մոտ մեկ շաբաթ առաջ առիթ ունեցել էի դա ասելու և, կարծես, առաջին անգամ հրապարակայնորեն հնչեցրեցի այդ միտքը, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նավթի գների անկումը բացասաբար ազդի Հայաստանի վրա. կարող են լինել նաև դրական էֆեկտներ: Այդ էֆեկտները մենք արդեն իսկ տեսնում ենք. բենզինի գինը որոշակի առումով անկում ապրեց: Հավանաբար գազի հարցում էլ ինչ-որ խելամիտ լուծումներ կգտնեն:

Բայց կան նաև բացասական հնարավոր ազդեցության գործոններ: Առաջինը Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով տրանսֆերտների հետագա իջեցումն է: Երկրորդը գործոնը ընդհանուր տնտեսական համագործակցության դանդաղումն է, որը կպատի ԵԱՏՄ տնտեսական համակարգը: Բայց կրկնում եմ՝ կարող են լինել և դրական գործոններ: Եթե նավթի ցածր գները պահպանվեն բավական երկար ժամանակով՝ դա ի վերջո կբերի նավթամթերքների գների իջեցմանը: Չէ՞ որ Հայաստանը հում նավթի սպառող չէ, Հայաստանը սպառում է նավթամթերքներ՝ դիզվառելիք, բենզին: Եվ, ահա, եթե դիզվառելիքի և բենզինի գներն ընկնեն՝ դա, կարծում եմ, դրական էֆեկտ կունենա Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում