Wednesday, 24 04 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

Խաչատուրովը վախենում է  այդ հարցերից. «Նախկիններն արեցին ամեն ինչ, որ Ադրբեջանն ապրիլյանի համար պատասխանատվության չենթարկվի»

«Ադրբեջանին իհարկե հաջողվեց մեզ համար անսպասելիություն ապահովել, բայց հայկական զինուժը կարողացավ դիմակայել գրոհը, ու ապրիլի 3-ին մենք արդեն մշակում էինք կորցրած դիրքերը հետ բերելու պլանները»,- ասել է ապրիլյան քառօրյայի ժամանակ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Զինադադարը կասեցրեց հայկական կողմի հակագրոհը: Այդ մասին էլ օրեր առաջ խոսել էր Արցախի  թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Ապրիլյան պատերազմի մի շարք հրամանատարներ ևս այս ընթացքում  ասել են՝ պատրաստվում էին ետ բերել կորցրածը, եթե չլիներ զինադադարը։

Մոսկվայի զինադադարը կնքել է կամ դրա շուրջ բանակցել է Յուրի Խաչատուրովը, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, ապրիլի 5-ին: Իհարկե, դրանից հետո դեռ երկար ժամանակ եղել են կրակոցներ և երկկողմ զոհեր, բայց լայնամասշտաբ գործողությունը դադարեց: Այլ կերպ ասած, զինադադարով Ադրբեջանը գործնականում պահեց այն մի քանի դիրքերը, որ վերցրել էր: Փաստորեն, Մոսկվայի զինադադարը կիսատ թողեց նաև այն պլանները, որոնց մասին խոսում է Յուրի Խաչատուրովը: Իսկ ինչու այդ և իր հայտնած այլ մանրամասների մասին Խաչատուրովը չի ցանկանում խոսել ապրիլյան քննիչ հանձնաժողովի առջև։ Ինչպես հայտնի է՝ վերջինս  մերժել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն, ով մանրամասնորեն ուսումնասիրել է ապրիլյան պատերազմի հանգամանքները, հրապարակել հայտնի աղմկահարույց  տեսանյութը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց.«Փաստ է, որ ապրիլի 4-ին Աղդամի ուղղությամբ հայկական ՊԲ հրետանու բրիգադային հարվածների ազդեցության տակ, որի հրամանատարն էր Գրիգորի Սահակյանը, ադրբեջանական զորքերը հետ նահանջեցին մի քանի կիլոմետր հեռավորության վրա և բավականին մեծ երկայնքով առաջնային դիրքերն անպատշպան էին։ Դա տեղի էր ունեցել ապրիլի 4-ին։ Հայկական ԶՈւ-երը որևէ գործողություն չկատարեցին, որպեսզի այդ  դատարկված դիրքերը գրավեն, ադրբեջանցիները թողել ու հեռացել էին, որովհետև այդ հրետանու հարվածներից շատ մեծ կորուստներ են ունեցել։Ադրբեջանական կորուստների մեծ մասը եղել է այդ ուղղության վրա և ոչ հյուսիսում՝ Թալիշի կողմը, կամ հարավում՝Լելե Թեփեի բարձունքի կողմը։ Իհարկե հասկանալի չէ, թե ինչու դա տեղի չի ունեցել, եթե դա տեղի ունենար ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ հայկական կողմը կկարողանար առաջարկել, որ հրադադարի գիծը վերականգնվի ու բոլոր կողմերը վերադառնան նախնական  իրենց դիրքերին, հայկական կողմը փոխանակման համար ռեսուրս կունենար։ Զավեշտալի է, բայց այսօր Գրիգորի Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցված, այս նախընտրական փուլում իրեն մեղադրանք ներկայացրեցին։ Սա վկայում է, որ կան բարդ հարցեր ու այդ հարցերին բարձրաստիճան զինվորականները չեն կարողանա պատասխանել Ազգային ժողովի հանձնաժողովում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այնպես չէ, որ հասարակությանը այդ  իրադարձությունները հայտնի չեն ու այդ ամենը կարող է գլորվել-անցնել ու գնալ.«Նույնիսկ եթե այս իշխանությունները քաղաքական կամք չունենան վճռական  գործողություններ անել այս հարցում, հաջորդ իշխանություններն անպայման կունենան»։

Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի միջև ու դա արվել է  ՌԴ հովանաու ներքո։ Դա միջազգային է համաձայնագիր է, դեպոնացված է  Մոսկվայում.«Միջազգային համաձայնագրերը կարող են դեպոնացվել ՄԱԿ-ի գրասենյակում։ Այդ դեպքում համաձայնագրերի խախտման համար կողմերը կարող են դիմել միջազգային դատարան։ Մեր արցախյան կարգավորման հիմքում ընկած համաձայանգիրը դեպոնացված է Մոսկվայում ու Ռուսաստանն է հանդիսանում այդ համաձայնագրի կատարման արբիտրը։ Հարձակումն Արցախի վրա իրավական առումով նշանակում էր, որ Մինսկի գործընթացն ավարտված է, որ Ադրբեջանը դուրս է եկել բանակցություններից, խախտել ուժ չգործադրելու սկզբունքը, նախաձեռնել ռազմական գործողություններ ու հայկական կողմն այդ պահի դրությամբ ազատ էր Արցախը ճանաչել որպես հանրապետություն և փոխել բանակցությունների ձևաչափը։ Դրա փոխարեն հայկական կողմն ընտրեց այլ ուղի ու Մոսկվայում հրադադարի նոր գծի վերաբերյալ երկկողմանի պայմանավորվածություն ձեռք բերեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Արցախի ներկայացուցիչները այդ հանդիպմանը չեն մասնակցել, Արցախի բարձրաստիճան զինվորականներն այդ հանդիպումից հրաժարվել էին։ Դրա վերաբերյալ ապրիլի 4-ին դիրքորոշում են հայտնել՝ մինչև ադրբեջանցիերը հետ չվերադարձնեն դիրքերը, նորից հրադադար չի կարող հաստատվել։ Ըստ էության՝ ՀՀ ռազմական ղեկավարությունը Մոսկվայում ապրիլի 5-ին, շրջանցելով Արցախի ռազմական ղեկավարության որոշումը, կնքել է հրադադարի վերաբերյալ համաձայնագիրն ու հարկադրել ՀՀ ԶՈՒ-երին կասեցնել ռազմական գործողությունները»։

Մեր զրուցակիցն ավելացրեց՝ այդ ժամանակ շրջանառության մեջ է դրվել այն թեզը, թե կորցրած դիրքերը  վերականգնելու համար կլինեին կորուստներ ու դրանցից խուսափելու համար է որոշվել, թե այդ դիրքերը նշանակություն չունեն.«Սերժ Սարգսյանը՝ վերադառնալով Վիեննայից հայտարարեց, որ այն մարդիկ  որոնք գտնում են թե այդ դիրքերը կարևոր են՝ կարող են գնալ ու հետ բերել դրանք։ Ի պատասխան՝ Ժիրայր Սէֆիլյանը մայիսի 20-ին տարածեց հայտարարություն, որ ինքն ու Շուշիի գումարտակի կամավորականները պատրաստ են կամավորական հիմունքներով  այցելել Արցախ ու այդ տարածքները հետ վերադարձնելու գործողություններ իրականացնել։Նույն այդ հայտարարության օրը նրա դեմ հարուցվեց քրեական գործ, իբրև թե մեքենայից ինքնաձիգեր են հայտնաբերվել, որն իբր իրեն են պատկանել ու մեկ ամիս անց,  Ժ. Սէֆիլյանին կալանավորեցին։ Նրա շուրջ համախմբված մարդիկ «Սասնա ծռերն» էին, որոնք պատրաստ էին կամավորական հիմունքներով կորցրած դիրքերը հետ գրավել։ Ինչու՞, որովհետև Ժիրայր Սէֆիլյանն իր ռազմական կարիերայի վերջին տարիներին եղել է հենց այդ հատվածում՝  վեցերորդ պաշտպանական շրջանում հրամանատար ու ինքն այդ տեղն ու դիրքերը շատ լավ ճանաչում էր։ Սա պատճառ եղավ, որ սկսեցին կամավորականներին հետապնդել, իրենց տներում խուզարկություններ անցկացնել ու իրենք էլ՝ ինչպես գիտեք, հուլիսի 17-ին գրավեցին ՊՊԾ գունդն ու հանդես եկան իրենց քաղաքական պահանջներով»։

Անդրիաս Ղուկասյանն ավելացրեց՝անձամբ իր դերակատարությունն այն էր, որ Դավիթ Հովհաննիսյանի հետ հրապարակեցին տեսագրություն, որում երևում էր ինչպես են Ադրբեջանի զինվորականները ներթափանցում ապրիլի 2-ի գիշերը մեր դիրքերի թիկունք.«Մենք ներկայացրեցինք այդ ամենը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով, որ վարույթ հարուցեն, հետաքննություն անելու համապատասխան միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ, քանի որ ակնհայտ էր, որ Ադրբեջանը միջազգային իրավունքը խախտել է, ինչի արդյունքում նաև հրադադարի գիծն է  փոխվել։ Տեսանք, որ ՀՀ իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չպատժվի։ Արդյունքում՝ Ադրբեջանը ո՛չ սանկցիաների ենթարկվեց միջազգային հանրության կողմից, ո՛չ դատապարտվեց այդ հարձակումը։ Պաշտոնապես հնչեց այն խոսքը, որ բացակայում են որևէ ապացույցներ՝ առ այն, որ Ադրբեջանն առաջինն է հարձակվել Արցախի վրա։ Իսկ Ադրբեջանը պնդում էր, որ առաջինը Հայաստանն է հարձակվել, իրենք էլ ընդամենը հակահարված են հասցրել։ Առայսօր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը որևէ պատասխանատվության չի ենթարկվել ու որևէ միջազգային ատյանում այդ հարցը չի քննարկվում, իսկ Մինսկի գործընթացը շարունակվում է այնպես, ինչպես եղել է, կարծես թե որևէ բան տեղի չի էլ ունեցել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում