Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Նամակ «ռուսաց թագավորին» կամ՝ քաղաքական կոռուպցիա. նախկին «արևմտամետների» հայկական ֆենոմենը

Արթին պապը, որ առավոտ ծեգին ամենից կանուխ էր վեր կենում՝ անուշ քնից արթնացնելով թոռներին, իսկ իրիկնապահին, իր հին սովորության համաձայն, նստում էր կարմրակապ դարպասի մոտ՝ դիմավորելու արոտից տուն եկող կովերին ու վարից դանդաղ քայլերով բարձրացող եզներին, Եգոր անունով աքսորված որդի ուներ: Նա շատ էր սիրում թոռներին, նույնիսկ հյուր եկած անծանոթ մարդկանց պատմել կյանքում իր գլխով անցածը, հիշել ջահել օրերը, բայց Եգորի մասին չէր խոսում: Ժամանակ առ ժամանակ խոսքի մեջ տալիս էր նրա անունը: Դա լսելուց երեխաներն էլ էին տխրում: Քեռի Եգորի պատմությունը, կարծես, միակ բանն էր, որ խախտում էր գյուղական աշխատասեր ու ժրաջան ընտանիքի ներդաշնակությունը: «Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա», – հիշում է ապագա մեծանուն գրողը:

«Ռուսաց թագավորին» նամակ գրելու տխուր ավանդույթը

Եգորի աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցից ոչ մեկը ճշմարիտ չէր: Միայն այն էր հայտնի, որ նա «զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա»: Երեխաները նրան չէին տեսել, ոչ էլ գիտեին այն երկիրը, որտեղ, ինչպես պապն էր ասում, «ամառ-ձմեռ ձյուն է»։ Մի երեկո Արթին պապի և Նազու տատի զրույցից երեխաները հասկանում են, որ կա մի մարդ, ով եթե մտքում դնի՝ ստույգ լուր կբերի Եգոր քեռուց: Նաև հայտնի է, որ գզիր Իբիշը իրենց տնից յուղ ու պանիր է տանում նրա համար: Եվ մի անգամ՝ աշնան մի օր, պապը ուրախ-ուրախ գալիս է ու հայտնում, որ տանուտերից տեղեկացել է, թե քեռին ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում: Ու հիմա հարկավոր է «խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին»: Թե ինչ եղավ վերջում՝ հայ ընթերցողը պիտի որ լավ հիշի: Ցարին նամակ գրած միամիտ ծերունուն, որ հույս ուներ, թե իր նամակը տանելու են, թագավորի ձեռքին դնեն, նա էլ անմիջապես «հրաման կտա, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ-սալամաթ հասցրեք իրեն հորը», մի օր կանչում են «պրիստավի» մոտ և այնտեղ ծեծում նրան: Այն օրից շատ տարիներ են անցնում, խեղճ ու պարզամիտ ծերունին, սակայն, ինչպես հեղինակն է գրում, մինչև վերջին րոպեն հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է, և կնոջն էլ պատվիրել էր պատասխանի դեպքում գալ և գերեզմանին իմաց տալ:

Հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի անմահ այս ստեղծագործությունը՝ «Նամակ ռուսաց թագավորին», գրվել է շատ տարիներ առաջ՝ նախորդ դարի 20-ական թթ. երկրորդ կեսին, ու թեև ռուսաց ցարերը վաղուց արդեն չկան, մեր երկիրն էլ վերապրել է ցարական ռեժիմին հաջորդած այն մարդակեր վարչակարգը, որին զոհ գնացին նույն Բակունց ու շատ այլ տաղանդավոր, ազնիվ մտավորականներ, բայց այս պատմվածքը մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը, «ռուսաց թագավորին» նամակ-խնդրագիր գրելու սովորությունն էլ, ցավոք, մինչ օրս պահպանվում է մեզանում, հատկապես՝ քաղաքական դասի որոշ կարկառուն ներկայացուցիչների շրջանում: Իհարկե, նրանք այնքան միամիտ չեն, որքան Արթին պապը, և նրանց նպատակն ու հաշվարկներն էլ փոքր-ինչ տարբերվում են:

«Արևմտամե՞տ», թե՞ «ռուսամետ»

Ու քանի որ մեր պատմությունը սկսեցինք դասականի մեջբերումից՝ հյուսիսային տերության ղեկավարությանը խնդրագրեր ուղարկող, քաղաքական աջակցություն, հովանավորություն հայցող կամ ինչ-ինչ նկատառումներով Մոսկվային քաղաքական ժեստեր, «ռևերանսներ» անող գործիչների շարքը սկսենք հայ քաղաքականության կենդանի դասականից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Իհարկե, այս շարքում առաջին տեղը արժանիորեն կարող էր զբաղեցնել հրապարակախոս Զորի Բալայանը, ով 2013-ին նամակ գրեց «ամենաբարձր տեղը»՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին ու փորձում էր համոզել նրան, որ «Ղարաբաղի խնդիրն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է»: Բայց Զորի Հայկովիչը, ինչպես հայտնի է, անուղղելի ռուսասեր է: Դեռ Ռաֆայել Իշխանյանն էր իր «Երրորդ ուժի բացառման օրենքը» հայտնի հոդվածում գրում, որ Զորի Բալայանի գրքերից մեկը նվիրված է ռուսներին հաճոյանալուն և թուրքերին հայհոյելուն: Անվանի գիտնականի բնորոշմամբ՝ նման աշխարհայացք ունեցող մարդկանց համար հայրենասիրության հիմնական չափանիշները հենց դրանք են՝ ռուսասիրությունը և թուրքատյացությունը: Բայց սա այլ պատմություն է:

Այսօր անդրադառնալու ենք այն հայ քաղաքական առաջնորդներին, ովքեր այս կամ այն ժամանակաշրջանում պայքարել են Մոսկվայի դեմ, անխնա քննադատել են ռուսական քաղաքականությունը, քաղաքական մշակույթը և առհասարակ մերժել են այդ երկրի պետական կառավարման մոդելը՝ իրենց հայացքներով ու քաղաքական կողմնորոշմամբ ավելի շատ մոտ լինելով Մոսկվային հակադիր արևմտյան՝ եվրոպական, ամերիկյան բևեռներին և նախընտրելով պետության զարգացման արևմտյան մոդելը, բայց ինչ-որ պահի փոխել են իրենց մոտեցումները: Թեև սկզբունքորեն սխալ ենք համարում քաղաքական գործիչներին և ընդհանրապես քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց «մետ»-երով կամ «հակա»-ներով չափելը, այնուամենայնիվ, իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար առաջին խմբի գործիչներին, ովքեր կողմնորոշված են դեպի Ռուսաստան, պայմանականորեն կանվանենք «ռուսամետներ», իսկ այն գործիչներին, ովքեր կողմնորոշված են դեպի Արևմուտք, պայմանականորեն կանվանենք «արևմտամետներ»:

Անշուշտ, Տեր-Պետրոսյանը պարզունակ կերպար չէ, նա բավական բարդ ու խորը գործիչ է ու դժվար է նրան այս կամ այն կատեգորիայի մեջ տեղավորել: Ու բացի այդ, նա բավական հավասարակշռված ու պրագմատիկ է նայում արտաքին քաղաքական հարցերին՝ ասելով, որ իր քաղաքական թիմի սկզբունքն է՝ չլինել հակառուս և հակաարևմտյան ուժ: Բայց մյուս կողմից չմոռանանք, որ նա ամեն դեպքում ազատական հայացքներով է հայտնի, նույնիսկ Արցախյան հակամարտության հարցում հավատարիմ մնաց իր ազատական մոտեցումներին, և իր գլխավորած քաղաքական ուժն էլ՝ Հայ ազգային կոնգրեսը՝ ինչպես և նախկին ՀՀՇ-ն, ազատական կուսակցություն է: Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի բեմահարթակ էր բարձրանում Եվրամիության հիմնի՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի հնչյունների ներքո, բայց չվարանեց նույն ամբիոնից հայտարարել, թե Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը (Եվրասիական տնտեսական միությանը) «անշրջելի է», իսկ եվրոինտեգրումը՝ տեսանելի ապագայում անհնարին: Առաջին նախագահն այս հայտարարության համար խիստ քննադատության արժանացավ արևմտամետ ուժերի կողմից:

Այսպիսի պարադոքսալ քաղաքական վարք դրսևորող գործիչների շարքում կարելի է նշել շատերին, օրինակ՝ քաղաքագետ Կարեն Բեքարյանին, ով, լինելով «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, 2013 թ. սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալու և ԵԱՏՄ ձևագորման գործընթացում ներգրավվելու մասին Սերժ Սարգսյանի վիճահարույց հայտարարությունից հետո, ըստ էության, եվրասիական ինտեգրման լոբբինգով զբաղված Հայաստանում՝ արդարացնելով Սերժ Սարգսյանի այդ քայլը: Կարելի է նշել նախկինում իրենց ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկած Դավիթ Շահնազարյանին, Աղասի Ենոքյանին, ովքեր այժմ մի քիչ այլ քաղաքական ճամբարում են:
«Բաժանի՛ր, որ տիրես». Արցախն ու Հայաստանը պառակտողները

Արժե նաև հիշատակել վերջերս ակտիվ քաղաքականություն մտած Արթուր Ղազինյանին, ով ևս միշտ աչքի է ընկել «պրո-արևմտյան» կողմնորոշմամբ, շատ է քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը: Ի դեպ, նա նաև ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարն է է: Բայց վերջին շրջանում, գուցե նաև 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած քաղաքական վերադասավորության ազդեցությամբ, նա իր այդ դիրքորոշումից նկատելիորեն տարբերվող քաղաքական վարքագիծ է ցույց տալիս: Օրինակ, նախորդ տարվա վերջին նա, «սորոսականների» դեմ անհաշտ մարտիկ Արթուր Վանեցյանի հետ միասին, քաղաքական նպատակներով հանդիպումներ է ունեցել Մոսկվայում Կրեմլի հետ սերտորեն կապված ռուսաստանահայ հայտնի գործարարների հետ: Իսկ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում Ղազինյանը գովազդում է «Արցախն անկախ պետություն է, և վերջ» կարգախոսը: Առաջին հայացքից թվում է, թե սա շատ նորմալ, հայկական շահերից բխող հիմնադրույթ է, ուղերձ, որի հասցեատերը Բաքուն է կամ միջազգային հանրությունը, ու որևէ քննադատելի բան այստեղ չպետք է լինի: Բայց դա միայն առաջին հայացքից է: Իրականում սա արձագանք է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայությանը և իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Ինչո՞ւ: Նախկինում էլ գրել ենք այդ մասին, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքականությունը դիվանագիտական մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն, և Արցախի անկախությունը Հայաստանին հակադրելը մեծ տերությունների և հատկապես ռուսական ծավալապաշտության շահերից է բխում: Ազդեցության տարբեր գործակալների, քաղաքական-փորձագիտական «դեսանտի» միջոցով Արցախում անջատողական տրամադրություններ հրահրելով՝ Մոսկվան ամեն կերպ փորձում է կանխել Արցախի և Հայաստանի վերամիավորումը, որպեսզի չկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Սա «բաժանի՛ր, որ տիրես» կայսերապաշտական հնագույն քաղաքականության դրսևորումներից է:

Ջերմ ողջույններ Վատիկանից

Ի վերջո, չմոռանանք Հայաստանի եվրոինտեգրման ու արևմտամետության գլխավոր սիմվոլներից մեկին՝ Սուրբ Աթոռում (Վատիկանում), Պորտուգալիայում և Մալթայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան բնորոշում է որպես նախկին «կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ»: Եվ իրոք, Մինասյանը Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում հսկայական ազդեցություն ուներ Հայաստանի լրատվական դաշտի վրա, ու այդ ռեսուրսը մի զգալի մասով, գոնե առերևույթ արևմտյան կողմնորոշում էր ցույց տալիս՝ հաճախ թիրախավորելով ռուսական քաղաքականությունը: Դա հավատարմություն էր արևմտյան արժեհամակարգի՞ն, թե՞ դրանով պարզապես մանևրելու հնարավորություն էր տրվում Սերժ Սարգսյանին Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ քննարկման ենթակա հարց է: Իսկ Մինասյանի քարոզչական գործունեության այս շրջանն ավարտվեց նրանով, որ նա նույնպես Արևմուտքից կտրուկ շրջադարձ արեց դեպի Մոսկվա՝ դա նշանավորելով ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայում» 2019 թ. ապրիլին հրապարակված «Երկու պետություն, մեկ նպատակ» հոդվածով, որը նվիրված էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

Մարուքյանի նամակը «ամենաբարձր տեղը»՝ ԵԱՏՄ-ին

Քաղաքական այս երևույթի վերջին նշանավոր դրսևորումը «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բաց նամակն է ԵԱՏՄ բարձրագույն վերազգային մարմնին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին, որի մեջ մտնում են միության անդամ-պետությունների ղեկավարները, ինչպես նաև անդամ-երկրների խորհրդարաններին: Նամակի ռուսերեն տեքստը Մարուքյանը ս. թ. մարտի 27-ին հրապարակել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: ԵԱՏՄ ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Մոսկվային հասցեագրված այս նամակում Մարուքյանը, ինչպես ինքն է գրել, առաջարկել է «բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ սահմանները երկրների միջև սահմանը` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն»:

Իհարկե, ԱԺ պատգամավորը գուցե միանգամայն ազնիվ և մարդասիրական մղումներով է գրել նամակը՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել այս դժվար օրերին շատ բարդ վիճակում հայտնված Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր առևտրա-տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ: Բայց, մյուս կողմից, նամակում Մարուքյանը շատ ավելի գլոբալ հարցեր է բարձրացնում, և եթե հիշենք, թե քաղաքական ի՞նչ անցյալ նա ունի, ի՞նչ հայացքներ է ունեցել, ի՞նչ ուժ է ղեկավարում, ապա որոշ ձևակերպումներ ուղղակի շոկային տպավորություն կթողնեն:

Նամակում մասնավորապես կարդում ենք. «Գլոբալիզմի գաղափարները, համընդհանուր լուծումներ գտնելու հնարավորությունը լուրջ հարվածի տակ է այսպես կոչված՝ զարգացած երկրներում: Արևմտյան մոդելը ցույց է տվել իր խոցելիությունը վիրուսի տարածման հարցում: Իսկ Եվրամիությունը՝ առավել զարգացած և հաջողված տարածքային ինտեգրման խորհրդանիշը, սկսել է փակվել և մասնատվել «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով հենց հիվանդության տարածման տեմպերից ավելի արագ: Ակնհայտ է, որ եվրոպականության («եվրոպեիզմի») գաղափարի նկատմամբ վստահությունն ավելի կթուլանա այդ ճգնաժամից հետո, չէ՞ որ եվրոպական վերազգային ինստիտուտների գործողությունները գրեթե բացակայում էին: Անշուշտ, այդ իրավիճակը ստեղծում է բոլոր նախադրյալները բազմակողմանիության ճգնաժամի և «ազգային պետությունների» գաղափարի ամրապնդման համար»:

Եվ սա ասում է քաղաքական այն ուժի ղեկավարը, որն ի սկզբանե՝ հիմնադրման առաջին իսկ օրից,դ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունների թվում հռչակել է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի շարունակումը՝ ընդհուպ մինչև ԵՄ լիիրավ անդամակցություն (տե՛ս Կ ԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, նոր խմբագրություն, Մարտ 29, 2018. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ): «Ռուսաց թագավորին» նման նամակ է գրում այն ուժի ղեկավարը, որը «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի» (ALDE) անդամ է (!): Եվրոպայի զարգացած երկրներին «այսպես կոչված» է անվանում, նրանց հրապարակային տեքստով քննադատում, վատաբանում է այն կուսակցության ղեկավարը, որի տեսլականով պետության զարգացման ամենաարդյունավետ կառավարման մոդելը հենց արևմտյան ժողովրդավարական մոդելն է և որը ձգտում է Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի երկիր: Սա, իհարկե, չի նշանակում, թե կորոնավիրուսային ճգնաժամը, որը նույն Եվրոպայում համեմատում են Երկրորդ համաշխարհայինի հետ, ոչ մի խնդիր չի առաջացրել Եվրոպական միության ներսում կամ լուրջ հարցեր չի առաջացրել՝ կապված եվրոպական համերաշխության սկզբունքի հետ: Անշուշտ, սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետևանքները թե՛ եվրոպական երկրների, թե՛ նույնիսկ աշխարհի գերտերությունների և թե՛ մեզ համար դեռևս անկանխատեսելի են, և սա մի առանձին քննարկման չափազանց կարևոր ու հետաքրքիր թեմա է:

Բայց հիշենք, որ Մարուքյանն ու ԼՀԿ-ի իր թիմակիցները միշտ էլ հակված են եղել դեպի արևմտյան զարգացած կառույցներ, որոնց հետ Մոսկվան իր նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերով փորձում է մրցակցության մեջ մտնել:

Նրանք առաջիններից են քննադատել 2013 թ. սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշումը: Մարուքյանն ասում էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը ետ է գլորվում, անվտանգությունն ավելի խոցելի է դարձել, իսկ տնտեսությունը չի զարգանում: Ավելին, 2017 թ. սեպտեմբերին ԼՀԿ-ն «Ելք» դաշինքի մյուս ուժերի հետ միասին նախաձեռնեց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, և որոշում կայացվեց ներկայացնելու Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ»: Իսկ հիմա Մարուքյանը խոսում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած ինչ-որ գաղափարների, 2015 թվականից միասին անցած «երկար ճանապարհի» և միասնական ուժերով առկա մարտահրավերներին արձագանքելու մասին:

Ի՞նչ է սա. սովորական անսկզբունքայնությո՞ւն, քաղաքական հանկարծահաս իրատեսությո՞ւն, թե՞ կենսական անհրաժեշտությունից բխող քայլ:

«Իրատեսական» մոտեցում

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը երկու միտում է այստեղ տեսնում՝ ընտրող հավաքագրելը, ինչը բացատրելի է, և ռուսական պայմանական «սև ցուցակներից» դուրս գալու փորձը։

«Ռուսական կողմը շատ ուշադիր հետևում է կախյալ երկրների քաղաքական անցուդարձին՝ առանձնացնելով, ըստ իրենց, «թշնամական» քաղաքական ուժերին։ Իսկ հայկական քաղաքականության, այսպես կոչված, «իրատեսական» մոտեցումը պնդում է, որ առանց Ռուսաստանի համաձայնության Հայաստանում որևէ առաջնային քաղաքական ուժ չի կարող իրականանալ։ Սա հին մոտեցում է՝ դեռևս 90 թթ.-ին ձևավորված։ Ինձ համար անցյալ տարվա մայիսի 9-ին «գեորգիևյան ժապավենով» առաջին շարքերում ճեմելը արդեն հատկանշական պահվածք էր», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Երկու բառ՝ քաղաքական կոռուպցիա

Իսկ ընդհանրապես արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական նմանատիպ կտրուկ շրջադարձերի, թվացյալ կամ կեղծ «արևմտամետների» կամ ծպտյալ «ռուսամետների» դիմակազերծման հայկական այս ֆենոմենը ինչո՞վ է բացատրվում:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Երկու բառ՝ քաղաքական կոռուպցիա։ Ձեր նշած մարդիկ տարբեր հանգամանքներում և տարբեր կերպ են առընչվել այդ երևույթին, բայց արդյունքը ակնհայտ է»:

Մեր ճշտող հարցին՝ «կոռուպցիա» բառը նկատի ունեք իր դասակա՞ն, սկզբնակա՞ն իմաստով՝ որպես քաղաքական փչացում, այլասերո՞ւմ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ներառում է և հնարավոր գործակալական հարաբերությունները, նյութական շահագրգռվածությունը, անձնական ատելության ռեալիզացիան քաղաքականության միջոցով և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում