Ռոման-Սյուր-Իզեր քաղաքում (Դրոմի դեպարտամենտ) դանակով զինված ահաբեկիչը հարձակվել է անցորդների վրա հինգ մարդ վնասվածքներ են ստացել (երեքը ծանր), երկու մարդ սպանվել են: Ըստ ականատեսների՝ մարդասպանը բղավել է «Ալլահ աքբար»:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան գտել են ծնկաչոք աղոթելիս։ Ձերբակալման պահին նա ոչ մի դիմադրություն ցույց չի տվել: Ահաբեկիչը ծնունդով Սուդանից է: Նա ունեցել է կացության թույլտվություն, որը նրան տրվել է որպես փախստականի:
Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները խոստացել է գործի հանգամանքների արագ քննություն անցկացնել: