Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հանրաքվեի հետաձգումից շահեց իշխանությունը

Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի ընդունվելու դեպքում պետք է փոխվեր Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հայտնի է, որ իշխանությունները սկզբում ձեռնամուխ եղան ակտիվ քարոզչության, շրջագայեցին Հայաստանի մարզերով, «Այո»-ի բուկլետներ բաժանեցին, իրազեկեցին քաղաքացիներին հանրաքվեի անցկացման նպատակահարմարության մասին։

Ի՞նչ շահեցին նախկին իշխանությունների սպասարկող ՍԴ-ի դատավորները հանրաքվեի հետաձգման պատճառով, ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունն այսուհետ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ ինքն այլ կարծիքի է եղել, քան իր կուսակցության այլ անդամներ, ինչի պատճառով էլ տարակարծություններ է ունեցել նրանց հետ։

«Ես կողմ էի, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնք մեղսակից են եղել տարիներ շարունակ մեր երկրում տեղի ունեցող ապօրինություններին, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով ենթարկվեն պատասխանատվության, ոչ թե կենսաթոշակով հեռանալու տարբերակ առաջարկեին կամ էլ փորձեին հանրաքվեով հեռացնել նրանց։ Այն, ինչ նախաձեռնեց իշխանությունը, կարծում եմ, չարյաց փոքրագույնն էր, ապրիլի 5-ի հանրաքվեն հետաձգվեց։ Բայց իշխանությունն էլ պետք է փոխի գործելաոճը, հստակություն մտցնի, մտածի Սահմանադրության ամբողջական փոփոխության մասին։ Հանրաքվեի հետաձգումից շահեց իշխանությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։

ԺՀԿ նախագահը կարծում է, որ պետք է տեղի ունենա նաեւ կառավարման համակարգի փոփոխություն, վերադարձ կատարվի կիսանախագահական համակարգին։

«Մեր երկիրը գտնվում է պոտենցիալ պատերազմական իրավիճակում։ Սրանից զատ՝ քաղաքական դաշտը կայացած չէ, դեռեւս 90-ականներից խորհրդարանը ենթարկվում է դեգրադացիայի։ Խորհրդարանական համակարգը լուրջ համակարգ է, սակայն դրա կիրառմանը կարող ենք հասնել տասնամյակներ հետո, ժողովրդավարության ավանդույթներ հաստատելուց հետո»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում