Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

«Լուսին թռնելու գներ են դրել տոմսերի վրա». լարված իրավիճակ և խուճապ «Զվարթնոց» օդանավակայանում

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

«Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից:

«Առաջին լրատվական»-ն ահազանգ ստացավ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտից մեծ հերթեր են։ Մարդիկ գնացել են օդանավակայան, հայտարարության համաձայն, տոմսեր գնելու, որպեսզի իրենց հարազատները՝ մայրը, քույրը, հայրը, կինը վերադառնան Հայաստան։ Սակայն, «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը փակ էր։ Օդանավակայանում ոչ ոք մարդկանց հստակ պատասխան չի տալիս, թե ինչու՞ հնարավոր չէ տոմս ձեռք բերել։ Քաղաքացիները տարբեր տեղեկություններ են ստանում։

Մի մասը նշում է, թե իրենց տեղեկացրել են տոմսերի սպառման մասին, մի մասը նշում է, որ պաշտոնական ոչ մի ինֆորմացիա չունեն։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ էլ կապ են հաստատել, սակայն, այնտեղ ևս տեղյակ չեն՝ ի՞նչ է կատարվում։ Քաղաքացիների տեղեկացմամբ՝ նույն իրավիճակն է Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում։ Մարդիկ տեսնելով հայտարարությունը, շտապել են տոմս գնել, սակայն հայտնվել են այս իրավիճակում։ Այս պահի դրությամբ ավիաընկերության հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նրանց կողմից որևէ պաշտոնական պարզաբանում հարցի վերաբերյալ չկա։

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում