Ադրբեջանում կորոնավիրուով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 521-ի, անցած մեկ օրվա ընթացքում վարակվել է 78 մարդ՝ հայտնում է Ադրբեջանի նախարարների խորհրդին կից գործող գործադիր շտաբը:
Ըստ շտաբի՝ ուրբաթ օրը վարակվածների թիվը կազմել է 443 մարդ: Գրանցվել է 5 մահվան դեպք:
«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 78 նոր փաստ: Նրանցից 17-ի վիճակը ծանր է, 26-ը ՝ չափավոր ծանրության: Մյուսների վիճակը բավարար է: Այս մարդկանց բուժումը հատուկ հիվանդանոցներում շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ։