Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավորապես վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, ինչպես նաև վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը:
«Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն թանկ է արժենում է շատ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: