Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կորցրել են աշխատանքը, սննդի և տան վարձի խնդրի առաջ են կանգնել

Այս օրերին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հարյուրավոր քաղաքացիներ կանգնած են Հայաստան վերադառնալու խնդրի առջև: Այս պահին նրանք զրկվել են աշխատանքից և կանգնած են սոցիալական խնդիրների առջև՝ բնակարանների վարձավճարների, ինչպես նաև սննդի ձեռքբերման հետ կապված: Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած Մկրտիչը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին սպասողական վիճակում են: Նա նշեց, որ սա առաջին տարին էր, որ որոշել էր մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ դեկտեմբերից անցել է կենսաթոշակի: Նա պատմեց, որ Մոսկվա արտագնա աշխատանքի էին մեկնել խմբով՝ 4 հոգով: Նա նշեց, որ Մոսկվա են մեկնել մարտի 16-ին, աշխատել են երկու օր, որից հետո հայտարարվել է արտակարգ դրություն: Դեպքերի նման զարգացում նրանք չէին կանխատեսել:

Ընկերոջ խորհրդով բարեկամների հետ Մոսկվա արտագնա մեկնած Մկրտիչը նշեց, որ ինքը պատրաստ էր մի քիչ էլ մնալ Մոսկվայում, բայց երեք ընկերները չեն կարող մնալ, անգամ սնունդ ձեռք բերելու խնդրի առաջ կկանգնեն: Նաև հավելեց, որ կորոնավիրուսը նոր թափ է հավաքել Մոսկվայում, հարյուրներով ավելանում է վարակակիրների թիվը: Միայն Մոսկվայում հիվանդների թիվն անցել է 550-ից:

Հունվարի 15-ին արտագնա աշխատանքի մեկնած Գևորգն էլ աշխատել է մեկ ամիս, որից հետո, մեկը մյուսի հետևից, սկսել են փակվել շինարարական օբյեկտները: Այս պահին անգամ աշխատողների գումարները չեն վճարվել: Այս պահին տոմս չկա, որ վերադառնա Հայաստան: Նա Մոսկվայում է տիկնոջ հետ, իսկ երեխաները տատիկի հետ Երևանում են, ու հիմա չգիտեն՝ ինչպես հասնել երեխաներին։ «Հիմա չգիտենք՝ ոնց վերադառնանք հայրենիք: Մենք մեքենայով ենք, և եթե Վրաստանը մեզ տրանզիտ տար, մենք մեր մի քանի այլ հայրենակիցների հետ կվերադառնայինք: Մենք ընդամենը մեր տան ճանապարհն ենք ուզում, ընդամենը ճանապարհ»,- ասաց Գևորգը:

Նա նշեց տասնյակ հայերի, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, անընդհատ իրար հետ կապի մեջ են: Սա առաջին տարին էր, որ Գևորգը Մոսկվա էր մեկնել արտագնա աշխատանքի: Դրանից առաջ ամեն տարի Անապա է մեկնել աշխատանքի: Գևորգի խոսքերով՝ Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է, բայց այս համավարակն էլ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին:

Մոսկվայում իր ընկերների հետ վարսավիրությամբ զբաղվող Լիլիթն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Մոսկվայում է աշխատում: Դեկտեմբերից Մոսկվայում են, և ինչպես ինքն է ասում՝ եկել էին աշխատելու, պարտքերը փակելու համար: Սակայն հիմա աշխատանք չկա, սպասում են չվերթի Հայաստան վերադառնալու համար: Հայաստան վերադառնում են, որ գոնե տան վարձ չտան Ռուսաստանում:

«Փողոցում չմնալու համար ենք Հայաստան գալիս: Մենք Ռուբլյովկայի մոտ ենք մնում, իբր ասում են՝ ամբողջ Ռուբլյովկան կորոնավիրուս է, ասում են՝ քանի որ հարուստ թաղամաս է, այստեղից տարվա մեջ մի քանի անգամ մեկնում են Եվրոպա, վիրուսն այնտեղից են բերել: Ես ասում եմ՝ սա անիմաստ է, մենք այսքան շփվել ենք մարդկանց մեջ, մի հատ կորոնավիրուս չտեսանք: Ես հիմա էլ կգնայի աշխատելու, եթե արգելած չլինեին: Ժիրինովսկու քրոջ աղջիկն իմ հաճախորդն է, ասում է՝ այս ամենը սուտ է: Ամսի քսանին մեր տան վարձի ժամանակն է, չենք կարող մուծել, Հայաստանից էլ այսօր որևէ մեկը չի կարող օգնել: Մեզ փող պետք չի, մենք տոմսի գումարն ունենք, միայն թե չվերթ լինի՝ հասնենք Հայաստան»,- ասաց նա: Նա նշեց, որ եթե Հայաստանում աշխատանքի հարցը կարողանար լուծել, Հայաստանից դուրս չէր գա:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր արել, որ ՌԴ-ում մեր համաքաղաքացիների տվյալներով լրացված ցուցակները արդեն փոխանցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին, և տվյալների հիման վրա դեսպանատան աշխատակիցները կապ կհաստատեն մեր հայրենակիցների հետ առաջիկա օրերին սպասվող չարտերային չվերթներով նրանց վերադարձը դեպի հայրենիք կազմակերպելու նպատակով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում