Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Սիրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում է մի շարք միջոցառումներով. Նորա Արիսյան

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Սիրիայի կառավարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ նախատեսվածի, իրականացվել են: Կազմվել են մի քանի նախարարությունից բաղկացած կառավարական խմբակ, ինչպես նաև հատուկ շտաբի հանձնաժողովներ:

Որոշումներ են կայացվել նահանգների, քաղաքների, արվարձանների և գյուղերի միջև երթևեկությունը դադարեցնելու վերաբերյալ: Սահմանվել են պարետային ժամեր՝ կասեցնելու քաղաքներում տրանսպորտի և հետիոտնի երթևեկությունը:

Այս մասին պատմել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը։ Նրա խոսքով՝ քաղաքներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, փակվել են պետական հիմնարկները, կրթական հաստատությունները՝ դպրոցներն ու համալսարանները: Չեն գործում նաև ճաշարաններն ու մարզասրահները, հանրային կառույցներն ու վայրերը:

«Սիրիայի ներքին գործերի նախարարությունը փակել է երկրի բոլոր անցակետերը և որոշել է մեկուսացնել անօրինական երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է Խորհրդարանին, նստաշրջանի ավարտին շաբաթվա նիստերը (մարտ ամսվա վերջին շաբաթն էր) չեղյալ են համարվել: Ներկայումս Սիրիայում կորոնավիրուսով վարակված 16 դեպք է արձանագրվել, որոնցից երկուսը մահվան ելքով: Անպայման պետք է արձանագրեմ, որ Սիրիայի համար դժվար է պայքարիլ այս համաճարակի դեմ Սիրիայի դեմ սահմանված և պարտադրված տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք բացասական ազդեցին առողջապահական ոլորտի վրա: Այդ պատճառով վերջերս Սիրիայի ԱԳ նախարարությունը նամակներով դիմեց ՄԱԿ-ին Սիրիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկած երկրների վրա ճնշում գործադրելու համար, քանի որ դրանք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի օրենքները»,-ընդգծել է Արիսյանը:

Անդրադառնալավ Սիրիայի հայկական համայնքին՝ պատգամավորն ասելէ, որ Դամասկոսի հայերը հետևում են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր պահանջներին: Հայկական եկեղեցիներն ու միությունները հետևում են պետական օրենքներին՝ փակելով իրենց կենտրոնների դռները:

«Մեր վարժարաններն անցել են առցանց դասավանդման: Բոլորս փորձում ենք մեղմացնել տագնապը՝ մեր համայնքին աջակցելով թե՛ նյութական, թե՛ բարոյական իմաստով: Հայկական վարժարանների անձնակազմի աշխատավարձները տանում են ուսուցիչների տներ: Իսկ Դամասկոսի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանի հովանավորությամբ Ազգային Քաղաքական Ժողովի անդամները, նյութական օժանդակություն են ցույց տվել կարիքավոր ընտանիքներին»,-ներկայացրել է Արիսյանը:

Նա նշել է, որ մի շարք միություններ՝ ինչպես օրինակ «Սիրիայի Օգնության Խաչ»-ը, շարունակելով իր ծառայությունը, նյութական նպաստներ և Սուրբ Զատիկի առթիվ նյութական օժանդակություն է ցույց տվել կարիքավոր ընտանիքներին: «Ա Ահարոնյան» կենտրոնը կազմել է բժշկական խորհրդատու մարմին, ինչպես նաև շտապի հանձնախումբ: «Դամասկոսում միություններն ու բարերար ազգայիններն օժանդակում են գաղութին այս դժվար պայմաններում»,-եզրափակել է Նորիա Արիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում