Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ամբողջ աշխարհում գները նվազում են, մեզ մոտ թանկանո՞ւմ, աբորիգե՞ն ենք. գազի գնի հնարավոր թանկացումը բարեկամական քայլ չէ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով նախատեսվում է գազի գնի թանկացում ներքին սպառողի համար: Եվ սա այն բանից հետո, երբ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքը: Սահմանի գնի հետ կապված առայժմ  որոշում չկա։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը միևնույն ժամանակ հայտնել է, որ եթե  հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ռուսաստանի այս քայլը բարեկամական չէ: «Ինչքան հիշում եմ՝ նախնական պայմանավորվածություն կար։ Անցած տարի որոշվել էր, որ մինչ այսօր հետաձգվում է։ Գուցե և գազի հայկական ծովահրեշը առիթն օգտագործում է՝ անտեսելով արտակարգ իրավիճակը, ու ոչինչ չի զիջում Հայաստանին ու հայ ժողովրդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ իրավիճակը զավեշտալի է, քանի որ աշխարհում նավթի ու նավթամթերքի գների ահռելի անկում կա. «Սա խոսում է իշխանության անորակության մասին։ ՀԾԿՀ-ն պետք է մանրակրկիտ ստուգումների ենթարկվի, ստուգեն բոլոր կապերը: Ինչպես հեղափոխության շրջանում թափանցիկ խոսվում էր ամենի մասին, հիմա էլ պետք է թափանցիկ ստուգումներ լինեն։ Ինչո՞ւ են գաղտագողի նման քայլի դիմում։ Երևի վարչապետն էլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ պետք է խոսի՝ ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ աշխարհում անկում է գրանցվում, իսկ մեզ աբորիգենների տե՞ղ են դրել։ Աշխարհի միակ երկիրն ենք երևի։ Բոլոր որոշումները նախկին համակարգի օրոք են կայացվել, պետք է չեղարկվեն։ Գազը վերջացնենք, պետք է երկաթուղուն անցնենք, երկու վագոն են ներկրել, իբրև թե նորացրել են»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ով նախօրեին մեզ հետ զրույցում տարակուսել էր, թե ինչու է գազի գնի հարցը  վարչապետ Փաշինյանը քննարկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մտածել, որ այդ թանկացումը  անմիջականորեն կապված էր այդ քննարկման հետ՝ միանշանակ չէ։ Պարզապես Ռուսաստանը միշտ էլ գազի հարցը որպես քաղաքական լծակ է օգտագործել։ Ուրիշ բան է, որ Հայաստանի ու Բելառուսի ղեկավարների միջև քննարկումը կարող էր առիթ դառնալ, որ «Գազպրոմ Արմենիան» հենց հաջորդ օրը ներկայացնի գազի գնի թանկացման հայտը։ Պատճառը հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խրթին պահերն են։ Գազի գինը զուտ տնտեսական հարց չէ, քաղաքական հարց է՝ հատկապես Հայաստանի համար, որի շուկան շատ փոքր է։ Ռուսաստանը այստեղ կարող էր գազի քաղաքականությունը մեղմ ձևով իրականացնել, եթե ցանկություն ունենար։ Բայց քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կա խնդիր, ռուսական կողմը դա օգտագործելու է՝ մինչև այդ խնդիրը վերջնականապես լուծվի»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ նաև նավթի հարցը Բելառուսի հետ քաղաքական ենթատեքստ ունի. «Միանաշնակ սա քաղաքական հարց է։ Այնպես չէ, որ Հայաստանի շուկան Չինաստանի նման մեծ շուկա է, և Հայաստանը խիստ շահագրգռված է, որ գազի հարցում ՀՀ իշխանությունների հետ փոխադարձ կոմպրոմիսների գնան։ Հայաստանի շուկան փոքր է, Հայաստանն այլ երկրից չի կարողանում գազ ստանալ՝ չնայած հարևան երկիր Իրանն ունի,  ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ աշխատանք չեն տարել, ուզի թե չուզի պետք է Ռուսաստանից առնի։ Իհարկե, միանշանակ չէ, որ գազի գինը կբարձրանա այնքան, ինչքան առաջարկում է «Գազպրոմ Արմենիան», բայց միանշանակ է, որ դա քաղաքական հարց է։ Ուղղակի խնդիրն այն է, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անմիջապես, ժամացույցի սլաքի ճշգրտությամբ հաջորդեց ՀՀ վարչապետի՝ Բելառուսի նախագահի հետ գազային թեմայով խոսակցությանը, այսինքն՝ առիթ հանդիսացավ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում