Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո տագնապային խնդիրները ավելի ակնհայտ կդրսևորվեն

Ամբողջ աշխարհը կորոնավիրուսով պայմանավորված լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած. կանխատեսվում է, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո ճգնաժամերն էլ ավելի են շատանալու. տնտեսական, ֆինանսական, մշակութաբանական, ինչպես նաև հոգեբանական ճգնաժամեր են սպասվում մարդկությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Չինաստանում կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը, Արման Բեգոյանը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը խթանել է այն պրոցեսների ընթացքը, որոնք այսպես թե այնպես ընթանում էին, բայց դանդաղ:

Հոգեբանի դիտարկմամբ՝ մեկուսացումն այնքան էլ մեծ նշանակություն չունի մարդու միայնակության զգացման հետ. «Ոմանք իրենց միայնակ են զգում նույնիսկ երբ որ շատ մարդկանց հետ են շփվում: Այս համաճարակի հետ կապված մեկուսացումը բոլոր ասպեկտներով առերեսում է եղած խնդիրների հետ, այդ թվում կարող է լինել նաև միայնակության զգացումը»:

Արման Բեգոյանի կարծիքով՝ սոցիալական շփումները կարևոր են հատկապես էքստրովերտ, ակտիվ բնույթ ունեցող մարդկանց համար. «Եթե մարդն էքստրովերտ է, նրա համար մեկուսացումը դժվար կլինի»: Հոգեբանի խոսքով՝ բացահայտումներ են արվել այն մասին, որ մարդու երկարակեցությանը նպաստող կարևոր գործոններից է սոցիալական շատ շփումներ ունենալը:

«Արտակարգ դրությամբ պայմանավորված ինքնամեկուսացումը կարող է ամեն մեկիս առերեսել մեր վախերի հետ, դրանք կարող են տարբեր լինել: Հետհամաճարակային շրջանում կարող է աճել հուզական խանգարումների, տրամադրության աֆեկտիվ խանգարումների, տագնապային տարաբնույթ խնդիրների թիվը: Խնդիրներ կարող են առաջանալ՝ կապված ապագայի անորոշության հետ. անորոշությունն ինքնին ամենամեծ տագնապային գործոններից մեկն է: Տագնապը պաշտպանական ռեակցիա է»,- նշեց հոգեբանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է ռազմավարություն մշակել, որով հոգեկան առողջության մասնագետները բնակչությանը ծառայություն կմատուցեն, որպեսզի տագնապային խնդիրները չարմատավորվեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում