ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ համընդհանուր ընտրությունները, այդ թվում՝ նախագահականը, տեղի կունենան նոյեմբերի 3-ին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը՝ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ իշխանություններն ինչ-որ բան կձեռնարկեն, որպեսզի երաշխավորեն նախագահական ընտրությունների անցկացումը նշված ժամկետում, նույնիսկ եթե այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի նոր ալիք սկսվի։
«ԱՄՆ համընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին»,- պատասխանել է Թրամփը։