Ամերիկացի երգչուհի Ալիշա Բեթ Մուրը, ով հայտնի է Pink բեմական կեղծանվամբ, Twitter-ի իր էջում հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել:
Երգչուհու խոսքով, երկու շաբաթ առաջ իր և իր երեքամյա որդու մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի ախտանշաններ, որից հետո ինքը համապատասխան անալիզներ է հանձնել, որոնք դրական են եղել։ Դրանից հետո իրենք ամբողջ ընտանիքում կարանտինում են եղել:
Երգչուհին նաև նշել է, որ մի քանի օր առաջ կրկին թեստ են հանձնել և պատասխանը եղել է բացասական։