ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հատուկ մատչելի` ԿՐԹԱԿԱՆ սակագին սահմանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները կներկայացվեն տեխնիկական վերջին կարգավորումներից հետո։