Լուրեր
Փողերս հետ տվեք… լարված իրավիճակ «Զվարթոց» օդանավակայանում
  • 23:32
  • 2020-04-03
  • Դիտումներ՝ *

Հարյուրավոր քաղաքացիներ, որոնք այսօր՝ ապրիլի 4–ին, պետք է Հայաստանից մեկնեին Ռուսաստան, մնացել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին  տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանի էջից։

Վերջինս ուղիղ եթերում զրուցում է ուղեւորների հետ եւ պատմում, թե ինչ է կատարվում այնտեղ. «Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»

  • Դիտումներ՝ *