Սիրիայում զինված դիմակայության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և մարդասիրական միջանցքներ բացեն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների, սարքավորումների և դեղամիջոցների առաքման համար, մամուլի ասուլիսում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի ռեժիմի երկրի ամբողջ տարածքում, ինչը թույլ կտա մարդասիրական միջանցք բացել տասնամյակներ տառապող մարդկանց համար»,- ասել է նա:
Գուտերիշան նաև հայտարարել է, որ հրադադարը, որը Ռուսաստանը և Թուրքիան ապահովում են սիրիական Իդլիբում, լիովին պահպանվում է: Նա նաև հիշեցրել է, որ երկրում արդեն գրանցել է կորոնավիրուսից առաջին մահը, և իրավիճակը կարող է վատթարանալ:
Մարտի 5-ին, Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փաստաթուղթ են ստորագրել մարտի 6-ից Իդլիբում անվտանգության միջանցք բացելու և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: