Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ֆորս-մաժորային այս իրավիճակը ապացուցեց, որ ազգային փոխադրող ունենալու հարցն աներկբա է

«Բազմիցս եմ ասել, որ ֆորս-մաժորային իրավիճակում անպայման պետք է ազգային փոխադրող ունենանք։ Բազմիցս եմ ասել, որ աղետների, պատերազմների ժամանակ օտարները չեն թռնելու, Ryanair-ն ու Wizz-air-ը առավել ևս չեն թռնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով այս օրերին կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությանը և այդ հիմքով սահմանների ու թռիչքների սահմանափակումներին։

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ վաղուց պետք է ազգային փոխադրող ստեղծվեր, որով այսօր գոնե բեռներ հնարավոր կլիներ փոխադրել կամ փոխադրել այլ երկրներում այսօր մնացած, բայց հայրենիք վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցներին։ «Ճիշտ է, այդ սահմանափակումները բոլոր երկրներում է, բայց կարելի է  դրանից օգտվել ու լիզինգով կամ վարձակալության հիմունքներով շատ էժան ինքնաթիռներ վերցնել բեռներ փոխադրելու համար։ Բայց եթե մենք մեր սեփականը ունենայինք, ապա պետությունն այդ բեռը կվերցներ իր վրա, և մեր օդանավերով բեռներ կփոխադրեինք, ու Լարսում այսօրվա վիճակը չէր լինի։ Ճիշտ է, ավելի ծախսատար կլիներ, բայց պետությունը կարող էր դա իր վրա վերցնել։ Այդ օդանավերով հանգիստ կարելի էր ներկրում և արտահանում իրականացնել։ Բայց դե անհույս է։ Սա արդեն երրորդ կառավարությունն է, որը թքած ունի ազգային փոխադրող ունենալու վրա»,-ասաց Պետորսյանը՝ հավելելով, որ ոչ մի հույս չունի, որ անգամ դրանում գործնականում համոզվելուց հետո կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի:

«Իրենք ոգևորված են իրենց հրաշաաղջիկով, որն էլ թողեց գնաց։ Չգիտեմ՝ ինչ կլինի։ Ավիացիայից հիմա ոչ մի տեղեկություն չկա, ղեկավարություն չկա, անորոշ վիճակ է։ Գոնե հրաժարական տար նոր գնար՝ կհասկանայինք։ Թե չէ հիմա անտեր վիճակ է այդ համակարգում։ Եվ ես ուղղակի զարմանում եմ այս անտարբերության վրա»,- ասաց Պետրոսյանը։

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը նույնպես  պնդում է, որ հենց նման իրավիճակներում է ակնհայտ դառնում ազգային փոխադրողի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակի կարգավորումից հետո ճիշտ տարբերակն այն է, որ Ազգային ժողովը որոշում ընդունի բաց երկինքը փակելու վերաբերյալ և բոլոր պետությունների հետ շփվի միայն միջպետական երկկողմանի պայմանագրով, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ: «Դա միակ գրավականն է, տարբերակն է, որպեսզի Հայաստանում ազգային փոխադրող ստեղծվի»,- ասաց Խաչատրյանը։

Հաջորդ քայլը, մեր զրուցակցի խոսքով, պետք է լինի Ավիացիայի մասին օրենքի  փոփոխությունը: «Շատ մեծ փոփոխություններ պետք է արվեն՝ ընդհուպ արգելվի որևէ ոչ մասնագետ մարդու հայտնվելը այդ համակարգում։ Այդ համակարգում պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան կրթության պահանջը պետք է պարտադիր լինի։ Ամեն մեկը չի կարող հայտնվել ավիացիայի ոլորտում։ Այդ բոլորից հետո, երբ որ օրենսդրական դաշտը նորմալ լինի, նոր պետք է ստեղծել ուժեղ մասնագետների մի խումբ, որը կսկսի կադրերը հավաքել, ապա դրանից հետո նոր ձեռնամուխ լինել ազգային փոխադրողի ստեղծմանը։ Կորոնավիրոսի հաղթահարումից հետո հաջորդող 1.5 տարին կարելի է պատրաստվել դրան»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ առանց բաց երկնքի քաղաքականությունը մերժելու հնարավոր չէ ազգային փոխադրող ստեղծել, քանի որ այդ պարագայում ազգային փոխադրողը կկարողանա մրցակցել նույն Աերոֆլոտի հետ, իսկ մրցակցության պարագայում գները կնվազեն մինչև 50 տոկոսով կամ  միանշանակ կլինեն ավելի ցածր, քան ներկայում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում