Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Հայաստանը փակ երկիր է, ինչը չի նպաստում վիրուսի արագ տարածմանը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հայտնի է, որ, կապված կորոնավիրուսի կանխարգելման հետ, կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային ութ միջոցառում, որից 4-ն ունի տնտեսական, 4-ը՝ սոցիալական աջակցության բնույթ։

Իսկ արտակարգ դրությանն առնչվող սահմանափակումների հետ կապված խստացումները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել։

Տնտեսագետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած սահմանափակում, կապված կորոնավիրուսի կանխարգելման հետ, իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության զարգացման և հեռանկարների վրա։ Մյուս կողմից, ըստ նրա, անխուսափելի է դրանց կիրառումը։ Տնտեսագետը կարծում է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե մենք ունենայինք թեստավորման ավելի շատ հնարավորություններ, և մեր ամբողջ բնակչությունն ենթարկվեր զանգվածային թեստավորման, ինչից էլ պարզ կդառնար, թե քանի տոկոսն է վարակված կորոնավիրուսով։

Հարցին, թե ինչպես է արձագանքում այն խոսակցություններին, թե մոտ երկու ամսից տնտեսական ճգնաժամն իրեն զգացնել կտա նաև Հայաստանում, Լևոն Բարխուդարյանը պատասխանեց․ «Պետք է խոսել, թե ստեղծված պայմաններում ինչ է սպասվում։ Գուցե պղնձի և գունավոր մետաղների գներն աճեն։ Դա նշանակում է, որ այդ ազդեցությունն ավելի պակաս կլինի։ Ակնհայտ է, որ տուրիզմի և տրանսպորտային ծառայությունների ոլորտն է էապես տուժելու։ Ակնհայտ է, որ կրթության ոլորտում հեռավար ուսուցման են անցել, ինչ կլինի՝ դժվար է ասելը։ Ակնհայտ է, որ մեծ քանակությամբ տուրիստներ չենք ունենալու, ուղևորահոսքը չի լինելու այնքան, որքան նախատեսված է։ Որոշ չափով պակասելու են ներդրումները, ինչը կապված է բյուջեի եկամուտների հետ։ Կարող ենք ասել, որ երբ համավարակը վերանա, տնտեսական բացասական երևույթներն ակնհայտ կդառնան։ Եվ դա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է լինելու։ Որոշ երկրներում տնտեսական վիճակն ավելի ծանր կլինի»։

Տնտեսագետը կարծում է, որ առաջին քայլը պետք է լինի վիրուսի տարածումը սահմանափակելը։ Երբ կգա առողջացման փուլը, ըստ տնտեսագետի, ավելի տեսանելի կլինեն մյուս միջոցառումները։ Իսկ սահմանափակումները հանելու դեպքում տնտեսական կյանքը կաշխուժանա։

«Պետք է հաշվի առնել նաև, որ այդ աշխուժացումը կախված կլինի միջազգային շուկայի կոնյունկտուրայից։ Նավթի գների անկումն ունի երկակի նշանակություն․ մի կողմից այն պակասեցնում է բյուջեի եկամուտները, մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություն է տալիս բիզնեսի զարգացմանը։ Նույնը վերաբերում է գազի գների անկմանը։ Ես ուրախ եմ, որ կառավարությունը ՌԴ-ի կառավարության հետ բանակցություններ է սկսում գազի գնի իջեցման համար։ Պետք է շատ ավելի համալիր նայել բոլոր գործոններին։ Հայաստանը փակ երկիր է, ինչը չի նպաստում վիրուսի արագ տարածմանը։ Հուսով եմ, որ կորոնավիրուսը ազդանշան կլինի, որ տարբեր պետություններ ոչ թե կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծեն, այլ համագործակցեն միմյանց հետ»,- ասաց տնտեսագետը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում